«Ռուսաստանի կողմից խոցելի են Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները». Բոլթոն

Ռուսաստանը չի շտապում հասնել իրական կարգավորման, քանի որ կարծում է, որ մարտադաշտում իրավիճակն իր օգտին է, և որ բանակցություններում կարող է ավելիին հասնել։ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը կաջակցի իրեն, քանի որ նա գնում է բոլոր զիջումներին։ Այս մասին Delfi-ին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
Միևնույն ժամանակ, Բոլթոնը նշել է, որ Պուտինի՝ «ռուսական կայսրությունը վերստեղծելու» նկրտումները գերազանցում են Ուկրաինայի սահմանները։ Նա կոչ է արել եվրոպական երկրներին՝ միավորվել և հույսը չդնել Թրամփի վրա։
«Կարծում եմ, որ Պուտինը՝ որպես նախկին ՊԱԿ-ի գործակալ, գիտի, թե ինչպես մանիպուլացնել մարդկանց։ Նա գիտի նրանց թույլ կողմերը։ Նա գիտի, թե ինչպես օգտագործել դրանք Ռուսաստանի ազգային շահերն առաջ մղելու համար։ Եվ կարծում եմ, որ նա կարողացել է հաջողությամբ խաղալ Թրամփի հետ՝ թե՛ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում, թե՛ Թրամփի՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին 90 օրերի ընթացքում։ Կարծում եմ, որ Պուտինն ակնհայտորեն ցանկանում է ամբողջ Ուկրաինան։ Նա փորձում է վերստեղծել Ռուսական կայսրությունը։ Ահա թե ինչու նախկին խորհրդային մյուս հանրապետությունները անընդհատ Մոսկվայից բխող վտանգի տակ են, անկախ նրանից, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Եվ կարծում եմ, որ նույնիսկ եթե ինչ-ինչ պատճառներով Կրեմլը համաձայնի այսօր Ուկրաինայում հրադադարի, դա կլինի միայն ժամանակավոր, մինչև ռուսները վերակառուցեն իրենց զինված ուժերը, ստանան նոր ուժեր, մարզեն նրանց, ստանան նոր սարքավորումներ, ապա կվերադառնան դրան։ Որովհետև Ռուսական կայսրության վերստեղծումը մեծ խնդիր է։ Դրա համար անհրաժեշտ է Ուկրաինան, բայց դրա համար անհրաժեշտ են նաև շատ այլ մասեր։ Այսպիսով, Պուտինի համար սա շատ երկարաժամկետ ծրագիր է։ Խոսքը միայն այն մասին չէ, թե ինչ կպատահի Արևելյան Ուկրաինայում հաջորդ վեց ամիսների ընթացքում։ Եվ ես վստահ չեմ, որ Թրամփը հասկանում է այդ ընդհանուր պատկերը, կամ եթե հասկանում էր, արդյոք դա կազդի նրա դատողության վրա։
Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ունի (նոր տարածքներ գրավելու) կարողություն՝ հաշվի առնելով Ուկրաինայում կրած կորուստները։ Եվ կարծում եմ, որ կան այլ նպատակներ, որոնք Կրեմլը կարող է հետապնդել։ Այսօր Բելառուսը գործնականում Ռուսաստանի մաս է կազմում։ Խոցելի են Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները։ Բայց Բալթյան երկրները հստակորեն նրա ցուցակում են, ասել է Բոլթոնը։
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
7203:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
125Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
207Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
140Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
145Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
114Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
278Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
109Երեկ, 17:06