Անկախներն իմպիչմենթին դեմ են. «Հրապարակ»
![]() 251 Չորեքշաբթի, 30 ապրիլի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նախօրեին խորհրդարանի 107 պատգամավորներին իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու նամակներ են փոխանցել՝ դրան կից որոշման նախագիծ, որում բացակայում է միայն վարչապետի թեկնածուի անունը: Սակայն նախագիծը շրջանառության մեջ դնելու համար ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն է պետք, մինչդեռ 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։ Աղազարյանն ասում է՝ իմպիչմենտին միանալով՝ դեմ կգնանք մեր նորաստեղծ կուսակցության հռչակած սկզբունքներին։ «Ես լավ չեմ էլ պատկերացնում, թե այդ նախաձեռնությանը միանալն ինչ է նշանակում, որքանով լսել եմ Նարեկ Մալյանին, Էդգար Ղազարյանին, նախաձեռնությունը կայանում է նրանում, որ պատգամավորներն իրենք վարչապետի թեկնածու առաջադրեն կամ աջակցեն մյուսների կողմից առաջադրված թեկնածուին։ Այս կոնտեքստում մեր նորաստեղծ կուսակցության մոտեցումներում փոփոխություն չկա, մենք չենք միանում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի առանցքի շուրջ հավաքված ուժերին»,- ասաց Աղազարյանը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
