Արմեն և Արամ Սարգսյանները գրեթե չեն շփվում միմյանց հետ. «Հրապարակ»
![]() 286 Չորեքշաբթի, 30 ապրիլի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Ֆրունզե Դովլաթյանի «Սարոյան եղբայրները» ֆիլմը՝ Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի հիման վրա գրված սցենարի հիմքով, անմահ գործ է և հիմա առավել, քան 20-րդ դարում, հայ իրականության համար արդիական: Մեր շուրջ բազում նման ընտանիքներ կան, որտեղ գաղափարական տարաձայնություններ կան, և հարազատ մարդիկ տարիներով չեն շփվում միմյանց հետ: Բայց որոշ ընտանիքներում գաղափարական տարաձայնությունները ողբերգական երանգներ ունեն, ինչպես, օրինակ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքում: Նրա երկու եղբայրները՝ Արմեն և Արամ Սարգսյանները, մեր տեղեկություններով, գրեթե չեն շփվում միմյանց հետ, չեն կիսում մեկմեկու դիրքորոշումները: Արմեն Սարգսյանը, որն ավելի նման է լեգենդար եղբորը, ավելի ազգայնական է, իր ընկերական հարաբերություններին և հնուց արմատացած սկզբունքներին նվիրված: Նա Հայաստանի այսօրվա վիճակը ծանր է տանում: Իսկ Արամ Սարգսյանը փաշինյանական գծի մեջ է, հակառուսական տրամադրվածությամբ և Արցախը տալու, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու հետ հաշտ: Մեր տեղեկություններով, եղբայրները միմյանց տեսնում են միայն ընտանեկան մեծ միջոցառումների ժամանակ, որոնք վերջին տարիներին շատ հազվադեպ են լինում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
