Բողոքի ակցիա՝ բանկային զեղծարարությունների դեմ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ բանկային զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց։
«Երբ քաղաքացու միջոցները կորցվել են՝ բանկի կամ ֆինանսական կառույցի թերի հսկողության կամ բացահայտ հանցավոր անգործության հետևանքով, բանկը կորցնում է նրա նկատմամբ որևէ պահանջ ներկայացնելու իրավունքը։
Զեղծարարության պայմաններում ծնված վարկային պարտավորությունները իրավական ուժ չունեն, քանի դեռ չկա դատարանի օրինական վճիռ կամ քաղաքացին լիովին ազատ և գիտակցված համաձայնություն չի տվել։
Անհիմն վարկային պահանջը ոչ միայն ապօրինի է, այլև կրկնակի զոհ դարձնելու փորձ։ Բանկերի այս գործելաոճը՝ թալանված քաղաքացուն նորից պարտքավոր դարձնելու փորձը, լկտի և ցինիկ բռնության դրսևորում է։
Այն պետք է հանդիպի վճռական հակահարվածի՝ իրավական, հանրային և քաղաքացիական մակարդակներում»,- ավելի վաղ իր խոսքում նշել էր «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը։
Քաղաքացիները պահանջում են անմիջապես դադարեցնել բոլոր անհիմն վարկային պահանջները քաղաքացիների նկատմամբ։ Իսկ այդ վարկերը փոքր թվեր չեն, մի քանի միլիոնի հասնող պարտավորություններ են։ Նրանք պահանջում են՝ անվավեր ճանաչել այն վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են զեղծարարության արդյունքում՝ առանց քաղաքացիների կամքի։ Պարտավորեցնել բանկերին փոխհատուցել ոչ թե տուժածների, այլ սեփական թերացումների և անգործության հետևանքով պատճառված վնասները։

Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
4309:12
Վեց տարի առաջ այս օրը սկսվեց 44-օրյա պատերազմը
5108:24
«Նվիրյալ բուժաշխատողները մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին իրենց հերոսական առաքելությունը»․ Տիգրան Աբրահամյան
11601:06
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով
10300:42
«Չի կարելի ասել՝ «քանի որ այսօր հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է»»․ Տեր Հեթում քահանա
11500:30
«Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
18500:13
«Ծինփինն ու Թրամփն արդյո՞ք եկել են որևէ երկարաժամկետ համաձայնության»․ Հակոբ Բադալյան
91Երեկ, 23:36
«Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան
92Երեկ, 22:30