Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
113
Այսօր, 09:24

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է «Արմլուր»-ը՝ գրելով, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հաստատել է տեղեկությունը։

Հիշեցնենք, որ երեկ ԲԴԽ նախագահի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվեցին մինչև քրեական վարույթի ավարտը:
Նշենք, որ քրեական գործը, որով հետապնդում են իրականացնում դատավորի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։ Գործով կալանավորվել է ևս երկու անձ, այդ թվում՝ դատավորի օգնականը, որը մեղադրվում է օժանդակության մեջ։