«Վերադարձ լինելու է, երբ արդարությունը դառնա մեր պետության լեզուն»․ Հակոբ Հակոբյան
![]() 461 Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ., 17:30 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախյան ողբերգությունը անհատական կորուստ չէ։ Դա մեր ամբողջ ազգի խորը, չբուժվող ցավն է։ Իսկ այդ ցավը հնարավոր չէ մեղմել հայտարարություններով, «աջակցության փաթեթներով» կամ իշխանությունների դժկամությամբ բաժանված 40+10 դրամական օգնություններով։ Մարդկանց զրկել են իրենց տներից, հողից, գերեզմաններից, հիշողություններից։ Ու Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ կարելի է դա փակել մի քանի ծրագրով ու ամսական նպաստով։ Չի ստացվի։ Արցախը ոչ թե միայն տարածք է, այլ մեր ինքնության, արժանապատվության ու պատմության մասնիկ։ Արցախը գաղափար է՝ ապրելու ազատ կամքով, արժանապատվորեն և ինքնիշխան։ Եվ այդ գաղափարի պաշտպանությունը պետք է դառնա իմ երազած Հայաստանի քաղաքական օրակարգի հիմք, որտեղ կարմիր թելով անցնելու է Արցախը՝ որպես պայքարի իմաստ, որպես իրավունք, որպես հայրենիք։ Իսկ վերադարձ լինելու է, երբ արդարությունը դառնա մեր պետության լեզուն, պատմական հիշողությունը՝ նրա ուղեցույցը, իսկ Արցախը՝ ոչ թե սոսկ անցյալ, այլ ապագայի առանցք»։ Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
