«Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, բոլորս վայր կդնենք լիազորությունները»․ Ռոմիկ Մխիթարյան
![]() 469 Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ., 18:42 Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ընդգծել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը։ -Պարոն Մխիթարյան, Նոր Նորքի թաղապետ, ձեր կուսակից ընկեր Տիգրան-Տեր Մարգարյանը երեկ ծեծել է քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Տեր-Մարգարյանի արարքն ընդունելի՞ է Ձեզ համար։ -Ախր դուք միանգամից սկսում եք ծեծից՝ մոռանալով, թե ինչից է դա սկսվել։ Սկսվել է մանկապարտեզի այն նյութից, որ նախ հնչում է զրպարտանք, որովհետև մանկապարտեզը շահագործման հանձնված չի, շինբարեկարգման վարչությունն այդ մանկապարտեզով եզրակացություն չի տվել, շինարարը տուգանքներ է վճարում, որովհետև առ այսօր չի ավարտել իր աշխատանքը, բայց վարչական շրջանը դրա հետ կապ չունի։ Նման խնդիր ցանկացած վարչական շրջանում լինում է․․․ Զրպարտանքից բացի հնչում են նաև անձնական վիրավորանքներ։ Այսինքն՝ 2 օր անընդմեջ սադրում են, դրդում են մարդկանց, միտումնավոր գնացին կոնֆլիկտի․․․ ․․․-Պաշտոնյան պետք է իրեն կարողանա կառավարել, էմոցիոնալ վարք կարող են դրսևորել ակտիվիստները, շարքային մարդիկ, բայց․․․ -Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, բայց երբ մարդուն հասցնում են, դու չես կարող ասել՝ այդ պահին ինչ կերպ կդրսևորես․․․
․․․-Իսկ Տեր-Մարգարյանը պե՞տք է ազատվի թաղապետի պաշտոնից։ -Ըստ իս՝ ոչ։ -Չե՞ք կարծում, որ նա նույն վարքը կարող է դրսևորել նաև հետագայում թաղապետարան մտած այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրեն կարող է երբևէ վիրավորել։ -Իհարկե ոչ, ես Տիգրան Տեր-Մարգարյանին ճանաչում եմ երկար տարիներ, իմ կուսակից ընկերն է և 99 տոկոս նման դեպքերում ինքը զսպվածություն է դրսևորելու։ Այդ սադրանքը բոլորիս մոտ էլ լինում են․․․ ․․․-Դա սադրա՞նք էր, թե՞ քննադատություն։ -Դա քննադատություն չի, քննադատությունը պետք է լինի արդարացի։ Ինձ մոտ որ գալիս են, ասում են՝ այ էս խնդիրը խոսք եք տվել, չեք արել, ես ընդունում եմ դա, աշխատում եմ կատարել, նույնն էլ կատարվում է վարչական բոլոր շրջաններում։ -Ամեն դեպքում, հանրային այս մեծ աղմուկից հետո եթե Տիգրան Ավինյանը որոշի նրան ազատել զբաղեցրած պաշտոնից, Դուք կհրաժարվե՞ք ձեր պաշտոնից՝ գնալով ձեր կուսակցի հետևից։ -Եթե քաղաքապետը որոշում կայացնի հեռացնելու՝ մենք դա քննարկել ենք կուսակցությունում, մենք միանշանակ բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները։ -Իսկ «Հանրապետություն»-ՔՊ կոալիցիան կկազմալուծվի՞։ -Մենք վայր կդնենք մեր լիազորությունները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
