«Մենք հարստանում ենք ավելի արագ, քան պարտք ենք վերցնում»․ Վահե Հովհաննիսյան

«Մարդիկ պարտք բառից ահաբեկվում են»,- անդրադառնալով պետական պարտքի ցուցանիշներին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հավհաննիսյանը։
Նշենք, որ պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով։ Դոլարով արտահայտված՝ նույն ժամանակահատվածում աճել է 5.8 տոկոսով։
Նախարարի խոսքով պարտքի բացարձակ մեծությունը էական չէ, շատ զարգացող երկրներում պարտքը հասնում է տրիլիոնների․ «Պարտքի բացարձակ մեծությունը էական չէ, այն հաշվարկվում է ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ։ Կապ ունի, թե որքան եկամուտ ունենք։ Կարևորը այն է, թե ինչքան է մեր ՀՆԱ-ն զուգահեռաբար աճում։ Մենք հարստանում ենք ավելի արագ, քան պարտք ենք վերցնում։ Այն պարտքը, որը վերցնում ենք ենթակառուցվածքներում ներդրում անելու համար, վերադառնում է, արդարացվում է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ 2018 թվականի համեմատությամբ բյուջեի եկամուտները ավելացել են՝ 1,8 մլրդ-ից հասնելով 3,5 տրիլիոնի։ «Ամեն տարի մեր բյուջեի եկամուտները միջինում ավելանում է 200 մլրդ դրամով, իսկ մեր պարտքի սպասարկաման ծախսերը աճում են 20-30 մլրդ դրամով»,- ասաց Հովհաննիսյանը։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
36503.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
36603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
40203.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
42303.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
120302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
149801.09.2026, 18:06