Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Եղիշեն կիսավառված դուրս եկավ դիմացս, ասացի՝ մեկը փրկված է»․ վկա

«Եղիշեն կիսավառված դուրս եկավ դիմացս, ասացի՝ մեկը փրկված է»․ վկա
234
Երեկ, 14:12

Շարունակվում է Ազատի զորամասի հրդեհի գործով դատական նիստը։ Նիստին ցուցմունք տվող վկաներից հրամանատար Գևորգյանը նշել է, որ հրդեհի ժամանակ եղել է հրամանատարական կետում․ «Զանգել են, որ հրդեհ է։ Ես արագ վարորդիս հետ շարժվել եմ։ Երբ հասել եմ տեղ, Եղիշեն կիսավառված դեմս հելավ, ասեցի՝ մեկը փրկված ա։ Արդեն հրշեջ ծառայությունը եկել էր։ Ուրալով խփել էին տան պատին, անցք բացել, ուզեցի այդ անցքով մտնեմ գոնե մեկին փրկեմ, բայց չստացվեց, շատ ուժեղ էր կրակը։ Զեկույցներ եմ տվել, ժամ ու կես հետո բոլոր վերադասները եկել էին դեպքի վայր»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող։

«Եղիշեն կիսավառված դուրս եկավ դեմս, ասացի՝ մեկը փրված է»․ Ազատի զորամասի հրդեհի գործով վկա
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստը