«Մենք անցել ենք խաղի 89 րոպեն, մնացել է 1 րոպեն»․ Բագրատ Սրբազան
![]() 308 Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ., 00:12 «Հայաստանում լեգիտիմ իշխանություն չկա, իշխանությունն ուզուրպացրած խուլիգանախումբ է։ Վավերական, լեգիտիմ իշխանությունը ոչնչացված է Հայաստանում»,- այս մասին «Եվրոմեդիա»-ի եթերում ասել է Բագրատ Սրբազանը։ Նրա խոսքով՝ Կառավարությունը ոչ միայն իր խոստումները ծրագրով չի կատարել, այլև հակառակն է արել․ «Այս կառավարությունն առ ոչինչ է, որովհետև ոչ միայն չի կատարել, այլև ընդդիմացել է իր ծրագրերին»։ «Մեր նպատակը չէ՝ ասելու, ֆիքսելու իշխանությանը հեռացնելու կոնկրետ օրն ու ժամանակը․ սա տևական պայքար է՝ գործընթաց՝ մի օր երևացող, մի օր չերևացող, մի օր խոսքով, մի օր ոչ խոսքով։ Մենք ազատագրական պայքարի մեջ ենք, մենք ունենք վերջնարդյունքին հասնելու նպատակ, և դա կապված չէ միայն սրանց փոխելու հետ, այլ մեր նպատակը շատ ավելի մեծ է, սրանք խոչընդոտն են այդ բարի նպատակն իրագործելու համար, պետք է հեռանան»,- նշել է Սրբազանը՝ ընդգծելով, որ մարդիկ իշխանափոխության պահանջ ունենալով հանդերձ, պետք է մասնակից լինեն այդ գործընթացին։ Անդրադառնալով դիտարկմանը, որ հասարակությունը սպասում է կոնկրետ ծրագրի, քայլերի, ինչն էլ կտանի ցանկալի վերջնարդյունքի, Բագրատ Սրբազանը նշել է․ «Ովքեր ասում են, թե ծրագիր չունենք, խաբեբա են, մեր ծրագիրը չիրագործվեց, հիմա չեմ վերադառնալու այդ պատմությունը պատմեմ, մենք անցել ենք խաղի 89 րոպեն, մնացել է 1 րոպեն։ Ես միշտ ֆուտբոլից եմ օրինակ բերել, խաղադաշտում խաղի տևողությունը 90 րոպե է, լինում են պահեր, երբ թիմը նահանջում է, կոտրվածքներ, վնասվածքներ է ստանում, և այսպես շարունակ․․․ Երեսպաշտությունը պետք է մի կողմ թողնել․ հիմա մեծ-մեծ խոսացողների ժամանակը չէ։ Մենք կարևոր անելիքներ ունենք։ Մենք անելիքների ճանապարհը ճիշտ գնահատել ենք և գիտենք՝ ինչ պետք է լինի, ինչպես և ովքեր պետք է լինեն․ պատկերը պարզ է։ Ժամանակը մոտեցել է, քիչ ժամանակ է մնացել»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
