Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Արևմուտքն է որոշում՝ Հայաստանում կլինի՞ իմպիչմենթ, թե՝ ոչ»․ Հայկ Այվազյան

«Արևմուտքն է որոշում՝ Հայաստանում կլինի՞ իմպիչմենթ, թե՝ ոչ»․ Հայկ Այվազյան
330
Երեկ, 16:30

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԻՄՊԻՉՊԵՆՏԻ ՄԱՍԻՆ՝ ԱՅԼ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ․
ՆԱԽԱԲԱՆ
Պատմությամբ հաստատված փաստ է, որ եթե Հայաստանի կյանքում գերակա նշանակություն չունի Ռուսաստանը, ապա Հայաստանը հայտնվում է Արևմուտքի՝ Թուրքիայի լծի տակ։
Նախաբանը մտքներումս պահելով անցնենք առաջ։
Իշխանությունը Հայաստանում Արևմուտքինն է և ՔՊ այն 19 պատգամավորները, ովքեր պետք է կողմ քվարկեն իմպիչմենտին ոչ թե Փաշինյանի պատգամավորներն են, այլ Արևմուտքինը։ Հետևաբար Արևմուտքն է որոշում կլինի՞ արդյոք իմպիչմենտ Հայաստանում, թե ոչ։
Եթե փողոց դուրս գան տասնյակ հազարավոր մարդիկ, ապա Արևմուտքը, գնահատելով իրավիճակը, հնարավոր է համաձայնվի իմպիչմենտին, կատարելով տեղափոխում։ Հետո էլ իր կողմից վերահսկվող քարոզչական դաշտի օգնությամբ ընդդիմության շարքերից անուղղակի կպարտադրի իր թեկնածուին, ով պարտավորված կլինի հետագայում շարունակել Ռուսաստանին վնաս հասցնելու, իսկ հետո էլ Ռուսաստանին Հայաստանից դուրս դնելու գործընթացը։ Ընդ որում նա դա կանի Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցելու քողի ներքո։
Հետևաբար իրական իշխանափոխություն Հայաստանում տեղի կունենա, եթե.
1. մեծ համաժողովրդական հակաարևմտյան շարժման արդյունքում Հայաստանում տապալվի Արևմուտքի գերիշխանությունը, իր ամեն ինչով։
2. չկա մեծ համաժողովրդական հակաարևմտյան շարժում, ապա Արևմուտքի նկատմամբ որոշակի քարոզչական ճնշման միջոցով փորձել մանևրել, մինչև որ Ռուսաստանն ու ԱՄՆ կպայմանավորվեն, որ հետխորհրդային տարածքը մտնում է Ռուսաստանի պատասխանատվության գոտի։
Այստեղից հետևություն, որ Հայաստանում հնարավոր չի իրական իշխանափոխություն, եթե դրա գոդծընթացը չունի բաց հայտարարվող աշխարհաքաղաքական, նույնիսկ քաղաքակրթական ընտրություն կատարելու անհրաժեշտության օրակարգ»։

Աղբյուրը`   Հայկ Այվազյան