Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Բացառում եմ, որ 2026-ին 3 նախագահների շուրջ ուժերի դաշինք կձևավորվի». Թաթուլ Հակոբյան

«Բացառում եմ, որ 2026-ին 3 նախագահների շուրջ ուժերի դաշինք կձևավորվի». Թաթուլ Հակոբյան
176
Այսօր, 01:36

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, բայց ընտրարշավն արդեն սկսված է: Նշմարվում են նաև հետևյալ խմբավորումները/դաշինքները.
ա/ իշխանական և մերձիշխանական ուժեր. չի բացառվում, որ ՔՊ-ի հետ դաշինք կկազմեն արևմտամետ ուժերը,
բ/ Սերժ Սարգսյան և ՀԱԿ. չեմ բացառում, որ այլ ուժեր ևս միավորվեն այս դաշինքին, ինչպես, օրինակ, «Լուսավոր Հայաստանն» ու «Դոմոկրատական այլընտրանքը»,
գ/ Քոչարյան և ՀՅԴ ու մի քանի այլ ուժեր,
դ/ Մարության,
ե/ եթե արևմտամետ ուժերը չմիավորվեն ՔՊ-ի հետ, ապա նրանք ևս կհավակնեն նոր խորհրդարանում տեղ ունենալուն:
Ինձ թվում է, որ այս հինգ ուժերն են հավակնելու նոր խորհրդարանում տեղ ունենալուն:
Չափազանց էական է լինելու Ռուսաստանի գործոնը:
Եթե Մոսկվան որոշի հեղաշրջում իրականացնել, ապա սա այլ հարց է, եթե պահպանի չեզոքություն, ապա ռուսամետ ուժերը մեծ ներկայություն չեն կարողանալու ապահովել:
Եթե Մարությանը միանա բ կամ գ դաշինքին, ապա դա կուժեղացնի նրանց:
Բացառում եմ, որ Մարությանը կմիանա Փաշինյանին, ինչպես նաև բացառում եմ, որ երեք նախագահների և նրանց շուրջ ուժերի դաշինք կլինի»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան