Ոստիկանությունը կանխել է ահաբեկչությունը Լեդի Գագայի համերգի ժամանակ

Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը կանխել է ահաբեկչական հարձակումը ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի համերգի ժամանակ, որին ներկա է եղել մոտ 2 միլիոն մարդ։ Ձերբակալվածները պլանավորել էին պայթեցնել ռումբ և նետել մի քանի «Մոլոտովի կոկտեյլներ»։
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում էր, որ ավազակախումբը հավաքագրում էր մարդկանց, այդ թվում՝ դեռահասների, համերգի ժամանակ պայթյուններ իրականացնելու համար։ Նրանք հավելել են, որ խումբը «տարածել է ատելության խոսք և նախապատրաստում էր հարձակում, որն ուղղված էր հիմնականում դեռահասների և ԼԳԲՏ անձանց դեմ»։ Ոստիկանությունը կարծում է, որ հարձակումը նպատակ ուներ սոցիալական ցանցերում հրապարակայնություն ձեռք բերելու։
Խմբի ղեկավարը ձերբակալվել է անօրինական զենք պահելու համար։ Ոստիկանությունը նաև կալանքի տակ է վերցրել մի դեռահասի, որը հարձակում էր պլանավորում համերգի ժամանակ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզաբանել են, որ նա նախկինում նաև սպառնացել էր սպանել երեխայի ուղիղ եթերում։ Մանկական պոռնոգրաֆիա պահելու համար ևս մեկ տղամարդ է ձերբակալվել։ Բացի այդ, ոստիկանությունը 15 խուզարկություն է անցկացրել Բրազիլիայի տարբեր քաղաքներում։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
241328.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
95624.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
98523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
97723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
114220.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
115719.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
270419.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
109619.10.2026, 11:48