«Երբ տուգանքը մեծացնենք, խախտում չեն անի»․ Գևորգ Պապոյան

«2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ մտավ ԵԱՏՄ կանոնակարգը, որը վերաբերվում էր ծխախոտային արտադրանքի տեխնիկական պահանջներին։ Մասնավորապես պարտադրվում էր, որ ծխախոտի տուփերի վրա պետք է տեղադրվեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ծխելը»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ մի շարք տեղական արտադրողներ այդպես էլ չեն համապատասխանեցրել իրենց արտադրանքը սահմանված պահանջներին․ «Շարունակում էին արտադրել և շրջանառության մեջ դնել հին տուփերով ծխախոտներ՝ առանց գրաֆիկական նախազգուշացումների։ Խնդիրը շարունակաբար չէր լուծվում։ Հասկացանք, որ սա անարդար գործելակերպ է, ինչը թե՛ սպառողների, թե՛ մրցակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ ներկա կարգավորմամբ նման իրավախախտման համար նախատեսված 400 հազար դրամ տուգանքը չի համարվում էական ֆինանսական բեռ տնտեսվարողի համար և նպաստում է անօրիանական գործալակերպի շարունակությանը։ «Առավել մրցակցային միջավայր ապահովելու համար նախաձեռնվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարել՝ առաջարկելով ավելացնել տուգանքը իրավախատման նախորդ տարվա հասույթի 1% չափով»,- ասաց Պապոյանը՝ շարունակելով․ «Տնտեսվարողները ընդունում են, որ խախտում են կատարել և մեծ հաճույքով վճարում են 400 հազար տուգանքը։ Այսինքն՝ այո՛, խախտել ենք, տուգանքը վճարեցինք, խախտել ենք, վճարեցինք։ Երբ տուգանքի ծավալը մեծացնենք, չեն խախտի, կամ այնքան գումար կվճարեն, որ տված վնասը կփոխհատուցվի»,- ասաց նախարարը։

«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7412:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
8710:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
346Երեկ, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
84209.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
31009.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
39508.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
34108.09.2026, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
29608.09.2026, 14:00