«ՀՀ քաղաքացին չի՛ թալանվելու». ակցիայի մասնակիցները փակել են ԿԲ-ի մուտքը

«Պահանջում ենք վերահսկողություն բանկերի նկատմամբ», «Բանկերը չեն վերանայվում, մարդիկ սննկանում են» գրությամբ պաստառներով քաղաքացիներն այսօր ևս բողոքի ակցիա են իրականացրել Կենտրոնական բանկի դիմաց: Ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակել էին կառույցի մուտքը: «Այ սենց, ժամանակ առ ժամանակ, գալու ենք՝ փակենք: Եթե հարցը չլուծեցին, գնալու ենք՝ բանկերը փակենք: ՀՀ քաղաքացին չի՛ թալանվելու»,- ասաց «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագոզյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը՝ մի խումբ քաղաքացիների հետ միասին, հանդես է եկել պաշտոնական պահանջով՝ ուղղված Կենտրոնական բանկին։ «Պահանջում ենք ներկայացնել հրապարակային հաշվետվություն այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել վերջին մեկ տարվա ընթացքում՝ հանրության ֆինանսական շահերը պաշտպանելու, բանկային և վճարային համակարգերում արձանագրված խախտումները բացահայտելու և դրանց ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Վերջին ամիսների ընթացքում մենք արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները դարձել են բանկային համակարգի անփույթ կամ անարդար գործելակերպի զոհեր։ Միլիոնավոր դրամների կորուստների, անարդար մերժումների և պետական մարմինների անարձագանք լինելու պայմաններում, ԿԲ-ն պարտավոր է հանդես գալ որպես հանրային պատասխանատու կառույց՝ ներկայացնելով թե՛ վերլուծություն, թե՛ իր կողմից ձեռնարկված գործողությունների հաշվետվություն։
ՀԿ-ն պահանջում է, որ Կենտրոնական բանկը՝
Ներկայացնի համակարգային վերլուծություն վերջին 12 ամսվա ընթացքում ֆինանսական համակարգում արձանագրված ռիսկերի վերաբերյալ։
Ներկայացնի հաշվետվություն իր ձեռնարկած միջոցառումների մասին՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և խախտումները կանխելու ուղղությամբ։
Ներկայացնի, թե ինչ արձագանք է տրվել այն բանկերի գործունեությանը, որոնց վերաբերյալ արձանագրվել են քաղաքացիների բողոքների բարձր ցուցանիշներ։
Բացահայտի՝ արդյոք ներդրվել են մեխանիզմներ, որոնք երաշխավորում են քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցումը»,- նշված էր տեքստում:
Պատասխան դեռ չեն ստացել:

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
32302.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
33102.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
33002.10.2026, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
33502.10.2026, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
20602.10.2026, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
25702.10.2026, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
28701.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
108801.10.2026, 08:37