Երեքշաբթի, 06 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Էս ի՞նչ վարքագիծ է», «ձեր խոսքերը չափավորե՛ք». վեճ՝ Թագուհի Թովմասյանի ու Հակոբ Արշակյանի միջև

«Էս ի՞նչ վարքագիծ է», «ձեր խոսքերը չափավորե՛ք». վեճ՝ Թագուհի Թովմասյանի ու Հակոբ Արշակյանի միջև
143
Այսօր, 13:00

«Պարո՛ն Արշակյան, զեկույց եմ ներկայացնում տեսակետ հայտնում, անջատում եք իմ խոսափողը: Էս ի՞նչ վարքագիծ ա: Հո դուք իմ խմբագիրը չեք»,- դիմելով նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին՝ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Եթե ուզում եք հանգիստ խոսել ու ես չընդհատեմ ձեր խոսքը, խնդրում եմ զերծ մնալ վիրավորական արտահայտություններից պատգամավորների հասցեին ու ձեր խոսքերը չափավորել»,- ասաց Արշակյանը:

«Իսկ դուք չեք լսո՞ւմ ձեր խմբակցության քարտուղարի վարքագիծը»,- արձագանքեց Թովմասյանը:

«Դուք ոնց որ լսելու հետ խնդիր ունե՞ք»,- ասաց Արշակյանը:

Խորհրդարանը քննարկում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:

Ավելի վաղ Թովմասյանն ասել էր. «Այո, մենք հապաղել ենք, էթիկայի հանձնաժողով չենք ստեղծել, երբ ԱԺ նախագահը թքեց քաղաքացու վրա, թերացել ենք, երբ Արթուր Հովհաննիսյանը իրեն խուլիգանի պես էր պահում հանձնաժողովի նսիտի ժամանակ»:

Իրավիճակը՝ ԱԺ-ում