«Գյումրիում տեղի է ունենում Նիկոլի կողմից ՏԻՄ-ի զավթման գործընթաց»․ Վահե Սարգսյան
137
Այսօր, 14:36
Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրիում տեղի է ունենում Նիկոլի կողմից ՏԻՄ-ի զավթման փոքրիկ, բայց մեծանալու միտում ունեցող գործընթաց Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» դաշինքի հենքի վրա ձևավորված համանուն խմբակցության անդամ Կարեն Բադալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի մասին համայնքի ղեկավարը օրենքով սահմանաված կարգով արձանագրություն է կազմել ու տեղեկացրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Ըստ օրենքի և կարգի, պետք էր, որ ավագանու անդամ դառնար ըստ ցուցակի հաջորդ անդամը: Ըստ փաստաբան Սոս Հակոբյանի՝ տեղի է ունեցել խախտում. ԸԸՀ-ն օրենքով սահմանված կարգով 7-օրյա ժամկետում չի կազմել արձանագրություն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, և այդ հարցը առկախված է մինչ օրս: Երեկ վերջին օրն էր օրենքով սահմանված ժամկետի, որի ընթացքում պետք էր «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցվեին, և մանդատը փոխանցվեր հաջորդ անձին՝ Նարեկ Միրզոյանին: Նիստը հրավիրել են, հարցը քննարկել են, սակայն նիստը ընդհատվել է, որպեսզի այսօր շարունկավի, ինչը, սակայն, տեղի չի ունենում: Ըստ Սոս Հակոբյանի՝ ԸԸՀ-ն, իշխանությունների հետ համագործակցությամբ և թելադրանքով, ունենալով ԿԸՀ-ի հովանավորությունը, իրականացնում է ՏԻՄ մարմնի խափանման աշխատանք, ինչը նաև պարունակում է հանցագործության հատկանիշներ: Ըստ Սոս Հակոբյանի՝ առկա է նաև տեղեկատվություն, որ Կարեն Բադալյանը դիմել է նաև դատարան՝ ցանկանալով անվավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը: Ըստ տեղեկությունների՝ Կարեն Բադալյանը դիմում ներկայացնելուց երկու օր հետո բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել և ցանկացել մնալ ավագանու անդամ՝ դուրս գալով «Մեր քաղաքը» խմբակցությունից: Ըստ փաստաբանի՝ Կարեն Բադալյանի այս վարքագիծը տեղի է ունեցել ավագանու անդամի կամքի վրա ազդեցության արդյունքում, ինչը փաստաբանն անվանեց նաև հոգեբանական բռնություն: Ըստ Սոս Հակոբյանի՝ ի տարբերություն ԱԺ-ի, ավագանու անդամը չի կարող փոշմանել և հետ վերցնել դիմումը: Չկա նման ընթացակարգ: Հետևաբար, այս պահին պետք է մուտք արվի Գյումրու քաղաքապետի արձանագրությունն ու մանդատի փոխանցում լինի, ինչը և չի արվում, քանի որ, ինչպես հասկացանք, ԸԸՀ նախագահը չի ներկայացել: Ես արդեն չգիտեմ՝ ինչ բառերով որակել էս ամենը...»։