«Ես կյաժ չեմ, սպիտակ եմ». Անդրանիկ Քոչարյան
![]() 214 Երեքշաբթի, 06 մայիսի, 2025 թ., 13:18 «Ուզում եմ սկսել հանձնաժողովում հնչած մի տեսակետից՝ կապված իմ մազերի գույնի հետ, որը շատ լավ օգտագործեց Թագուհի Թովմասյանը: Ես կյաժ չեմ, սպիտակ եմ. դա անցած ուղի է: Տիկի՛ն Թովմասյան, դուք իմ սև մազերն էլ եք տեսել, ալեխառն էլ, սպիտակն էլ եք տեսնում»,- ԱԺ ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը: «Հիմա հարցի քննարկման մասին. վերջին հաշվով դուք ի՞նչ եք հասկացել իմ ասածից: Եթե կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել՝ բերանդ լվա ու մեկնաբանել է, ի՞նչ է մեկնաբանել: Ես էլ եմ մեկնաբանել ֆեյսբուքյան գրառմամբ՝ «Թող ձեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը». խոսքի մաքրության մասին է, տիկի՛ն Թովմասյան»,- հավելել է նա՝ անդրադառնալով լրագրողի մասնակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպին: Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Հիմնական զեկուցողը Թագուհի Թովմասյանն է: «Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ անհարգալից վերաբերմունք»,- ասել է Թովմասյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
