34-ամյա կնոջը հարցաքննության են կանչել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հոդվածի տակ գրած մեկնաբանության համար
![]() 519 Երեքշաբթի, 06 մայիսի, 2025 թ., 22:36 Կոտայքի մարզի 34-ամյա բնակչուհին Քննչական կոմիտե ներկայանալու մասին ծանուցագիր է ստացել լրատվական կայքերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին առնչվող հոդվածներից մեկի տակ մեկնաբանություն գրելու համար։ «Նյուզ»-ի հետ զրույցում նրա ամուսինը պատմել է, որ ծանուցագիրը երեկ են ստացել ու այսօր ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության։ Ըստ ծանուցագրի՝ Վերան որպես վկա է կանչվել հարցաքննության, բայց փաստացի՝ որպես կասկածյալ։ «Լրատվամիջոցներից մեկում հոդվածի տակ կինս գրել է՝ «ով կհանձնի Հայաստանին պատկանող տարածքները, թո՛ղ նրան ձեռքերը կտրվեն»։ Կնոջս էջը ֆեյք չէ, իրական է, դրա համար են հենց նրա մեկնաբանության վերաբերյալ վարույթ հարուցել, շատերը ֆեյք էջերով են մեկնաբանություններ թողնում։ Երևի այդպես են անում, որ մյուսներն էլ հասկանան, ու այլևս ոչինչ չխոսեն։ Այնպես չէ, որ կինս ինչ-որ բան է արել, ուղղակի մեկնաբանություն է գրել, չի կարելի մարդու ազատ խոսքի իրավունքը ոտնահարել։ Մարդիկ իրար առերես վիրավորում են, իսկ կնոջս հարցաքննության են կանչում մեկնաբանության համար։ Սա մարդու իրավունքների ոտնահարում է»,–նշել է Վերայի ամուսինը՝ նշելով, որ կնոջ մեկնաբանությունը բռնության կոչ չէ և հստակ գործողություն իրենից չի ենթադրում։ Նրա խոսքով՝ իրականացվող քննչական գործողությունների ընթացքում կնոջ հեռախոսն առգրավվել է։ Նա նաև հավելել է, որ ինքն ու կինը երկու մանկահասակ երեխա ունեն, բազմանդամ ընտանիք են։ Կոտայքի մարզից Երևան են տեղափոխվել, մայրաքաղաքում են աշխատում ու ապրում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
