Չորեքշաբթի, 07 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը

Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը
164
Երեկ, 22:42

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործերով դատական ներկայացումը: Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը նշել է, որ դատական նիստի արձանագրությունը չի արտացոլում պաշտպանական կողմի միջնորդությունները, և դա հիմնավոր կասկածներ է հարուցում այն մասին, որ դատավորների կազմն օբյեկտիվ և անաչառ չէ:

Փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու համար: Նիստից հետո հրապարակվել է պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը՝ միջնորդությունը թողնել առանց քննարկման։

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 13-ին։