Հունան Պողոսյանին ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
![]() 276 Չորեքշաբթի, 07 մայիսի, 2025 թ., 00:06 Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, գրում է «Հետք»-ը: Հունան Պողոսյանը, կինը՝ Նունե Պողոսյանը և որդին՝ Հովհաննես Պողոսյանը, հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, որ ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում: Նշենք, որ այս փուլում Դատախազությունը չի տրամադրում տեղեկություններ, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձանց գործի նյութերին ծանոթանալուց, դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելուց հետո, հնարավոր է, փոփոխվի ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկը: Հունան Պողոսյանը 2010թ-ին է նշանակվել Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնում և 8 տարի պաշտոնավարելուց հետո՝ 2018թ. իշխանափոխությունից հետո, հրաժարականի դիմում ներկայացրեց: Մինչ այդ էլ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել իրավապահ համակարգում: Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018թ. հոկտեմբերի 16-ին: Այդ օրը Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հունան Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես ընդունված է ասել՝ նախորդ կառավարության կամ նախկին իշխանության տարիներին: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
