Բունդեսթագը Մերցին հաստատեց Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կարողացավ Բունդեսթագում ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը Գերմանիայի կանցլեր ընտրվելու իր երկրորդ փորձի ժամանակ։ Նրա թեկնածությունը հաստատվել է 325 պատգամավորի կողմից, անհրաժեշտ էր 316 ձայն։ 289-ը դեմ է քվեարկել։
Մերցը դարձավ Գերմանիայի տասներորդ կանցլերը՝ փոխարինելով Օլաֆ Շոլցին։ Նա կգլխավորի կոալիցիոն կառավարությունը ձախակենտրոն Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) հետ։
Մերցը նախատեսում է կտրուկ ավելացնել Գերմանիայի պաշտպանության և ենթակառուցվածքների վրա ներդրվող ծախսերը։ Նա նաև առաջ է քաշել եվրոպական ռազմական դաշինք ստեղծելու հավակնոտ գաղափար՝ ՆԱՏՕ-ին փոխարինելու համար։ Քաղաքական գործիչը շեշտել է պաշտպանության հարցերում Միացյալ Նահանգներից «անկախության հասնելու» անհրաժեշտությունը և առաջարկել բանակցություններ վարել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ Եվրոպայի վրա ամերիկյան «միջուկային հովանոցի» փոխարինման վերաբերյալ։
Մերցի առաջին արտասահմանյան այցը՝ որպես կանցլեր, նախատեսված է մայիսի 7-ին: Նա կայցելի Ֆրանսիա և կհանդիպի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Փարիզը ակնկալում է, որ Գերմանիայի նոր առաջնորդը խթան կհաղորդի երկրների միջև համագործակցությանը, հատկապես եվրոպական պաշտպանական քաղաքականության համատեքստում։ Ընտրություններից հետո Մերցը զանգահարել է Մակրոնին և վստահեցրել, որ բոլոր ծրագրերը դեռևս ուժի մեջ են։
Ավելի քան 20 տարի առաջ Ֆրիդրիխ Մերցը պարտվեցլ էր Անգելա Մերկելին՝ ՔԴՄ ղեկավարի պաշտոնի համար պայքարում։ Նա քաղաքականությունից հեռացավ բիզնես, իսկ վերադառնալուց հետո ևս երկու անգամ պարտվեց կուսակցության ղեկավարության համար պայքարում, բայց ի վերջո դարձավ դրա առաջնորդը 2022 թվականի հունվարին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից կարճ ժամանակ առաջ։ Մերցը Կիևին օգնության ակտիվ կողմնակից էր, և երբ հակամարտությունը վերածվեց հյուծման պատերազմի, նա պնդեց աջակցության ավելացման օգտին։ Անցյալ տարվա նոյեմբերին Մերցը խոստացավ Կրեմլին վերջնագիր ներկայացնել, եթե հաղթի ընտրություններում. կամ Ռուսաստանը դադարեցնում է իր ագրեսիան, կամ Գերմանիան Կիևին է հանձնում մինչև 500 կմ հեռահարության Taurus հրթիռները և վերացնում Ռուսաստանի դեմ հարվածների սահմանափակումները։

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
63309.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
113109.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
72408.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
72708.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
55107.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
63406.09.2026, 19:18
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
80704.09.2026, 17:06
Պահանջվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
79304.09.2026, 13:30