«Բանակցում ենք վարչապետի 4 թեկնածուի հետ, ով համաձայնի՝ կառաջադրենք»․ Հովիկ Աղազարյան
![]() 436 Երեքշաբթի, 06 մայիսի, 2025 թ., 23:36 «Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի նամակներին՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ, մենք կպատասխանենք հրապարակավ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով՝ մեր պատասխանը կլինի ուրբաթ՝ կուսակցության վարչության նիստից հետո։ Անդրադառնալով դիտարկմանը, որ պարբերաբար հայտարարել է՝ չի միանալու որևէ գործընթացի, որում ներգրավված կլինեն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը, Աղազարյանը պատասխանեց․ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները հայտարարել են, որ պատրաստ են միանալ ցանկացած նախաձեռնության, բայց թեկնածու չեն առաջադրելու, հետևաբար՝ Աստված մեզ փրկեց էդ փորձությունից․․․ Բացառիկ դեպքերը, եթե մի կողմ թողնենք, մենք պնդում ենք, որ չենք միանալու Քոչարյանի և Սարգսյանի առանցքի շուրջ հավաքված ուժերին․․․ Բայց մեր նպատակն է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի՝ որպես ՀՀ վարչապետ»։ Աղազարյանը հավելեց, որ իրենք վարչապետի թեկնածուի փնտրտուքի մեջ են։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
