Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Գյումրիում ավագանու անդամի մանդատը հանձնվեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ թեկնածուին»․ Սոս Հակոբյան

«Գյումրիում ավագանու անդամի մանդատը հանձնվեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ թեկնածուին»․ Սոս Հակոբյան
441
Երեքշաբթի, 06 մայիսի, 2025 թ., 21:06

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ շատ կարևոր հաղթանակ արձանագրվեց Գյումրիում:
Առավոտյան մեր կողմից լայնորեն բարձրացված հարցը ունեցավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկ Միրզոյանին: Դրանից առաջ «Մեր քաղաքը» խմբակցության արդեն նախկին ավագանու հրաժարականի փաստը օրենքի կոպիտ խախտմամբ տարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվում էր արձանագրել: Լրացել էին օրենքով սահմանված բոլոր հնարավոր ժամկետները:
Հնչեցին ամենատարբեր արդարացումները․ «Դե մենք իրավաբան չենք...» ոճի մեջ...
Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Գյումրիում մեր աշխատանքները լուսաբանող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին (առանձնահատուկ՝ Վահե Մակարյանին), ավագանու անդամներին և թեմայի նկատմամբ ոչ անտարբեր բոլոր անձանց: Այսօրվա տեղական ժողովրդավարության փոքրիկ, բայց կարևոր հաղթանակը բոլորինս է:
Ասածս ուժի մեջ է. բոլորը պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար օրենքով սահմանված կարգով և խստությամբ»:

Աղբյուրը`   Սոս Հակոբյան