«50+ ձայն հաստատ չունեք, բայց ունեք 18+ գնահատականներ»․ Սևակ Հակոբյան
![]() 190 Այսօր, 00:00 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ «50+ ձայն հաստատ չունեք, բայց ունեք 18+ գնահատականներ «Ի՞նչ է ինքնախաբեությունը․ ինքդ քեզ իրականությանը չհամապատասխանող մտքերի ներշնչումը։ Ինքնախաբեություն է որևէ բանի մասին կեղծ համոզմունք ստեղծելը։ Ինքնախաբեությունը պաշտպանության ձև է։ Խոսենք օրինակներով․ երբ ԱԺ ամեն քառօրյայի ժամանակ Ալեն Սիմոնյանը կրկնում է, թե՝ եթե այս կիրակի լինեն ընտրություններ, ՔՊ-ն կհավաքի 50+1 տոկոս ձայն, ինքնախաբեության փայլուն օրինակ է։ Էնքան ասա, մինչև հավատաս, բայց դա իրականության հետ կապ չունի․․․ Ինձ մի քանիսը անհանգստացած գրում են՝ բայց տեսա՞ք Սյունիքում դրան ոնց դիմավորեցին։ Ո՞նց դիմավորեցին․ էն, որ «սյունյաց ողջույններ» չհղեցին Նիկոլին, դա չի նշանակում, որ նորմալ են դիմավորել։ Իսկ ինչու նախորդ անգամվա վիրավորանքները չկային, հանրությունը մտքափոխվե՞լ է․ ոչ, կարծում եմ՝ ճիշտ հակառակը, ավելի է ամրացրել իր դիրքորոշումը․ ուղղակի նախորդ անգամ ոստիկանությունը այցելեց բոլոր բացականչողների տները, հատ-հատ, քրեական գործեր հարուցեցին, որոնք մինչև հիմա ընթացքի մեջ են։ Վարկանիշ ունեցող երկրի ղեկավարը իրեն մի հատ հայհոյեին՝ դատի կտա՞ր։ Չէ, կասեր՝ 3 միլիոն մարդ ընդունում ա, ոչինչ, թող մի քանիսն էլ էդպիսի դիրքորոշում հայտնեն։ Մի քանի օր առաջ Նիկոլը գնացել էր Տավուշի մարզ, Բերդավան, որտեղ սահմանազատում են անելու ու արդեն տեղեկություններ կան, որ մի քանի տուն անցնելու է Ադրբեջանին։ Հանդիպմանը «բերման ենթարկվածներին» մանրակրկիտ անցկացրել են մետաղորսիչներով, խլել հեռախոսները, պայուսակների իրերը, ջրի շշերը․ այսպես կոչված ժողովրդի վարչապետը ժողովրդի հետ էդպես է շփվո՞ւմ։ Էն, թե Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տավուշում կամ դրանից առաջ Սյունիքում լավ է անցել, դա հենց ինքնախաբեությունն է։ Չի կարող գյուղում, որտեղ սահմանազատում է ու թուրքին տարածքներ են տրվելու, վարկանիշ ունենա․․․ Թե՛ ՔՊ-ի, թե՛, առավել ևս, Փաշինյանի վարկանիշը հիմա շատ ավելի ցածր է, քան որևէ երկրի որևէ իշխանության։ Վերցրեք ցանկացած ոլորտ, ցանկացած միջավայր, հազիվ մեկ-երկու աջակից գտնեք։ Վազգեն արքեպիսկոպոսը Տալլինում հայկական եկեղեցի մտած Նիկոլին մի երկու գովեստի խոսք էր ասել, հետո էնքան քննադատվեց բոլորի, այդ թվում՝ հոգևոր դասի կողմից, որ ստիպված եղավ արդարացում ման գալ։ Որովհետև հայ մարդը, այն էլ հոգևորական, որ Փաշինյանին գովում է, տարօրինակ է։ ՔՊ-ն ուրախացել է, որ հազարավոր հոգևորականներից մեկը կամ երկուսը աջակցում են, բայց դա էլ հենց ինքնախաբեություն է։ Աննա Հակոբյանի հետ ժպտացող դեմքով զրուցել էր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, հետո ստիպված եղավ արդարանալ, թե՝ իմ համերգին եկել էր, ինքն էլ մոտեցել էր, չբարևեի՞։ Մեկ ուրիշ համերգի ժամանակ Աննան գրում է՝ չեմ գնում Մաեստրոյին շնորհավորելու, որ թիրախ չդարձնեմ։ Իրենք գիտեն, որ եթե որևէ մեկին անգամ բարևում են, դրանով թիրախավորում են։ Այ էդքան անընդունելի են։ Հուշարձաններին տանում-ծաղիկ եք դնում, մարդիկ վերցնում գցում են աղբարկղը։ Գնում է Մյունխեն, տարբեր քաղաքներից հազիվ մի սենյակ լցնում են, որ անունը դնի հայ համայնքի հետ հանդիպում, գնում է Մոլդովա, հարակից երկրներից են մի սենյակ մարդ են հազիվ բերում։ Սա հենց մերժված լինելու ապացույցն է։ Սա վարկանիշն է․․․ Կարճ ասած՝ կարծում եմ՝ դուք էլ գիտեք, որ ռեյտինգն այլևս չի բարձրանալու, դրա համար էլ, առանց ձևականությունների, զբաղված եք ուղիղ եթերի ռեժիմով ժողովրդին, բյուջեն թալանելով, հարստանալով, ապրում եք ինչպես վերջին օրը։ Այո, տարօրինակ է, որ էսքանից հետո դեռ մնում եք իշխանության։ Ժողովուրդը ձեզ ամոթանք է տալիս, բայց հայ ժողովրդին էլ են ամոթանք տալիս ամենուր, որ ձեզ հանդուրժում ենք դեռ։ Եթե մենք ձեզ չընդունելու հազար ու մի պատճառ ունի, դրսում զարմացած են, որ ձեզ հանդուրժում ենք մենակ Արցախը հանձնելու պատճառով, մյուս թեմաներից տեղյակ չեն։ Վերջերս Էստոնիա այցի ժամանակ արտասահմանցի լրագրողն էր զարմացած, որ Արցախը հանձնել եք, բայց մնում եք։ Լիահույս եմ, որ այս ամենը ավարտ կունենա, առավելագույնը՝ մեկ տարուց»: Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
«Չեք կարող խոսել համազգային շահից, երբ փաստացի համակերպվել եք Արցախի կորստի հետ»․ Մետաքսե Հակոբյան
17300:48«Բրազիլիան կցանկանար միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի հարցում»․ #Globo
16900:39«50+ ձայն հաստատ չունեք, բայց ունեք 18+ գնահատականներ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
18600:00«Բանակցում ենք վարչապետի 4 թեկնածուի հետ, ով համաձայնի՝ կառաջադրենք»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
267Երեկ, 23:36«Չեմ զարմանա, եթե Տիգրան Ավինյանի կարողությունը գնահատվի տասնյակ միլիոնավոր դոլարներ»․ Պեդրո Զարոկյան
203Երեկ, 22:5434-ամյա կնոջը հարցաքննության են կանչել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հոդվածի տակ գրած մեկնաբանության համար
282Երեկ, 22:36«Գյումրիում ավագանու անդամի մանդատը հանձնվեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ թեկնածուին»․ Սոս Հակոբյան
300Երեկ, 21:06«Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է»․ Արման Մուսինյան
161Երեկ, 20:48