Հինգշաբթի, 08 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Բերդի ձեռնոցի գործարանը դադարեցրել է աշխատանքը». Ոսկան Սարգսյան

«Բերդի ձեռնոցի գործարանը դադարեցրել է աշխատանքը». Ոսկան Սարգսյան
196
Այսօր, 01:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բերդի ձեռնոցի գործարանը դադարեցրել է աշխատանքը
Բերդ քաղաքից հայտնեցին, որ շուրջ երկու ամիս է, ինչ ձեռնոցի գործարանը դադարել է գործել, մոտ 200 հոգի չեն աշխատում, գործարանից հաստոցները տեղափոխել են։ 2018թ․ օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ գործարան էր այցելել, ձեռնարկության գործունեության մասին երկար զրուցել Մոսկվայում բնակվող սեփականատեր Սուրեն Երիցյանի հետ։ Այսօր զանգահարեցի գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանին, հարցրի, թե ինչ պատճառով են գործարանի աշխատանքը դադարեցրել։ Նա ասաց, որ դա դադարեցումը ժամանակավոր է, հարցրի՝ ինչո՞ւ եք գործարանից հաստոցները տեղափոխել։ Նա ասաց, թե ինչո՞ւ եմ հետաքրքրվում դրանով, ինչո՞ւ չեմ գրում նոր բերված հաստոցների մասին։ Հակադարձեցի՝ այդ մասին որտեղի՞ց պետք է իմանամ, այդ նպատակով եմ զանգահարել։ Հարցերս դուր չեկան Մ․ Եզեկյանին, ասաց, որ իր տեղը հարմար չէ, ավտոմեքենա է վարում, ղեկին է»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան