«Նիկոլ Փաշինյանի նման վարքագիծը խիստ վտանգավոր դրսևորում է». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ-ում հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ․ «2025թ. մայիսի 7-ին Ազգային ժողովում արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ կապված կոռուպցիայի և անպատժելիության հարցերի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր ձայնով դիմել է պատգամավորներին և հայտարարել, որ պատրաստ է «ԱԱԾ պադվալ ուղարկել» ընդդիմադիրներին։
Մենք խորը մտահոգություն ենք հայտնում երկրի ղեկավարի նման վարքագծի առնչությամբ և այն որակում որպես հակաբնական, հակաժողովրդավարական ու խիստ վտանգավոր դրսևորում։ Նմանատիպ հայտարարությունները.
1) Ոտնահարում են Սահմանադրությամբ երաշխավորված իշխանությունների տարանջատման և ժողովրդավարական կառավարման սկզբունքները։
2) Հակասում են առողջ բանականությամբ, Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված՝ պառլամենտարիզմի, խոսքի ազատության, քաղաքական դիսկուրսի նկատմամբ պետության չեզոքության հիմնարար սկզբունքներին։
3) Ցուցադրում են պատրաստակամություն՝ պետական անվտանգության մարմիններն օգտագործելու որպես քաղաքական ճնշման գործիք։
Պնդում ենք է, որ «ԱԱԾ պադվալ» եզրույթն ինքնին ունի բռնության, խոշտանգման ու հաշվեհարդարի ենթատեքստ, և երկրի ղեկավարի կողմից այդ եզրույթի կիրառումը ինքնին անընդունելի է։ Մենք հայտարարում ենք, որ.
1) Պատգամավորների, մյուս ընդդիմադիրների նկատմամբ ցանկացած իրավական գործընթաց այսուհետ կարող է և պետք է դիտարկել վարչապետի նշած «ԱԱԾ պադվալ ուղարկելու» սպառնալիքի համատեքստում։
2) Նիկոլ Փաշինյանի նման բառամթերքը, անհավասարակշիռ ու անկանխատեսելի վարք ու բարքը խզում են նրա կապն իր ունեցած իրավական պարտավորությունների հետ։
3) Առերևույթ առկա են վարչապետի հոգեկան առողջությունը, հետևաբար՝ հետագա պաշտոնավարման իրավաչափությունը կասկածի տակ դնող բժշկական փաստեր»։

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
6103:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
7301:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
13600:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
8300:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
78Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
63Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
91Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
144Երեկ, 22:18