Հինգշաբթի, 08 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Արտուշ Գաբրիելյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 500.000 ԱՄՆ դոլար, որը հայտարարագրված չի եղել

Արտուշ Գաբրիելյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 500.000 ԱՄՆ դոլար, որը հայտարարագրված չի եղել
191
Երեկ, 23:30

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Արտուշ Գաբրիելյանի տանը խուզարկությամբ հայտնաբերված գումարը հայտարարագրված չի եղել, գրում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ, վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։ Քրեական գործով կալանավորվել են Արտուշ Գաբրիելյանը, նրա օգնականը և ենթադրաբար կաշառք տվող անձը։ Արտուշ Գաբրիելյանը մեղադրանքը չի ընդունում։
«Իրավապահները խուզարկություններ են կատարել ոչ միայն դատավորի աշխատասենյակում, այլև՝ տանը, որտեղ հայտնաբերվել է բավականին մեծ գումար՝ մոտ 500.000 ԱՄՆ դոլարի չափով։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը։

Պարզվում է, սակայն, հայտարարագրում Արտուշ Գաբրիելյանը, թեև խոշոր չափի կանխիկ գումար հայտարարագրել է, բայց ամենևին չի արտացոլում հայտնաբերված գումարի չափը, անգամ՝ կեսը։ Մասնավորապես՝ դատավորի՝ 2024թ․ հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ որպես կանխիկ գումար վերջինս տարեսկզբին մատնանշել է 15 մլն և 55 հազար դրամ, իսկ տարեվերջում՝ 17 մլն կանխիկ դրամ։ Չոր հաշվարկով հայտարարագրված կանխիկ գումարը մոտավորապես 40.000 ԱՄՆ դոլար է, մինչդեռ, հայտնաբերվել է շուրջ 500.000 ԱՄՆ դոլարի չափով գումար»,- գրում է աղբյուրը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: