Հինգշաբթի, 08 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Մամուլը դատարան չէ». Տիրայր Մուրադյան

«Մամուլը դատարան չէ». Տիրայր Մուրադյան
171
Այսօր, 00:48

Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլի հրապարակումները և կամ մամուլն առհասարակ դատարան չեն, չեն էլ հավակնել արդարադատություն իրականացնելու պատասխանատվություն ունենալ։ Մամուլն ահազանգում է։
Մամուլն արձանագրում է, փաստում է իրականությունն ինչպես որ կա։ Իսկ դատապարտելու և դատելու իրավունքը, բացի դատարանից, տրված է քաղաքացուն։
Վայ այն իշխանությանը, որ քաղաքացիների դատին է արժանանում։ Նման դեպքերում ներման մեխանիզմ գրեթե չկա։
Կառավարեք ձեր հույզերը, պարոնայք, հունից դուրս գալու դեռ շատ առիթներ կլինեն, հանկարծ կաթված չստանաք»։

Աղբյուրը`   Տիրայր Մուրադյան