Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, և Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որով թույլատրեցին, որ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրի նախագահին։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ գործող նախագահ Սամվել Շահրամանյանը հակված չէ իր թեկնածությունն առաջադրելու, տեղեկացանք, որ Արցախի ներկայացուցչությունում շաբաթներ առաջ խորհրդարանականներին Շահրամանյանն առաջարկել է քննարկել հարմար թեկնածություններ, և եթե կան այդպիսիք, ներկայացնել։ Սակայն մեզ ասացին, որ որևէ խմբակցություն մինչ այս պահը որևէ մեկի թեկնածությունը չի ներկայացրել, ավելին, արցախցի պատգամավորները մտադրված են հանդիպում կազմակերպել նախագահի հետ և առաջադրել նրա թեկնածությունը, այլապես՝ թեկնածուի բացակայության դեպքում ընտրություն չի կայանա։ Իսկ նախագահի լիազորություններն ավատվելուց հետո 7-10-օրյա ժամկետում պետք է ընտրեն նոր նախագահ»։

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
7703:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
7502:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
16200:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
195Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
187Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
121Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
223Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
115Երեկ, 16:24