34 մլն դրամ՝ ջազի միջազգային օրվա առթիվ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ապրիլի 30-ին Երևանի սրտում՝ «Կասկադում», ջազի միջազգային օրը նշվեց բացօթյա միջոցառմամբ՝ միավորելով ջազի սիրահարներին։
Պաշտոնական աղբյուրներից տեղեկացանք, որ այս միջոցառումն անցկացնելու համար Երևանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից հատկացրել է 34 մլն 433 հազար դրամ՝ մոտ 90 հազար ԱՄՆ դոլար:
Երեկոյան՝ ժամը 19:00-ից սկսած, հարյուրավոր մարդիկ հավաքվել էին վայելելու հայաստանյան լավագույն ջազ երաժիշտների և խմբերի ելույթները: Ելույթ էին ունեցել Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Արտյոմ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը ու շատ ուրիշներ։
Պայմանագրով նախատեսված է եղել 5-6 ժամ տևող միջոցառման համար կառուցել բեմ, ելույթներին առնչվող յուրաքանչյուր դետալ և կազմակերպչական հարց պլանավորված է եղել պայմանագրով։
Պայմանագրի մյուս կողմը՝ մատակարար «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, ապահովել է լուսային, ձայնային տեխնիկան, ինչպես նաև լեդ էկրանները։
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը մեծ տեղ է տալիս սոցիալական հարթակներում բլոգերների կողմից միջոցառումների հանրահռչակմանը։ Մասնավորապես, նշված միջոցառման համար Երևանի քաղաքապետարանը միջոցառման իրազեկման, հանրահռչակման և գովազդի համար դիմել է բլոգերների և ինֆլուենսերների՝ մասնավորապես «Կամո բլոգին», Արմինե Հարությունյանին, Հայկ Մկրտչյանին, Մանե Գրիգորյանին և Շուշան Ստեփանյանին։
Եթե միջոցառման կազմակերպման ծախսերը համեմատենք նախորդ տարիների հետ, ապա կարձանագրենք, որ 34 մլն դրամը դեռ նորմալ է։ 2024 թվականին այս միջոցառման կազմակերպման ծախսերը կազմել էին 39 մլն 774 հազար դրամ, 2022 թվականին՝ 30 մլն դրամ։
«Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպել էր նաև Երևանի միջազգային լուսանկարչության փառատոնը, որի համար ծախսվել էր 50 մլն 55 հազար դրամ»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«25-30 տարեկան խորհրդական աչիկոները պաշտոնյաներին ի՞նչ խորհուրդ են տալիս»․ Ոսկան Սարգսյան
7103:06
«Ինքնաբացարկ հայտնեք կամ արձանագրեք, որ աշխարհիկ դատարանը չի կարող քննել հոգևոր դատարանին»․ Վահե Գրիգորյան
7602:12
Ռուս Ուղղափառ Եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն (լուսանկար)
9000:18
«Նիկոլն ուղղակի ապուշի տեղ դնելով՝ ղեկավարում է մեզ». Գագիկ Համբարյան
98Երեկ, 23:12
«Անհրաժեշտ տեղեկություններ՝ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
84Երեկ, 23:06
Նոր ուղղությամբ չվերթներ՝ «Շիրակ» օդանավակայանից
89Երեկ, 23:00
«Քիչ առաջ՝ Գյումրիում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
104Երեկ, 21:42
«Պոլիկլինիկաներում երեխաների նեղ մասնագիտական բուժօգնությունը նախկին անվճարի փոխարեն դարձել է վճարովի»․ Շողիկ Գալստյան
88Երեկ, 21:24