Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Վահագն Ալեքսանյանը մի լագյան ուտելիք թող պատվիրի, ինքը ուտի, ես՝ բացատրեմ»․ Էդգար Ղազարյան

«Վահագն Ալեքսանյանը մի լագյան ուտելիք թող պատվիրի, ինքը ուտի, ես՝ բացատրեմ»․ Էդգար Ղազարյան
155
Այսօր, 15:00

Ինչպես հայտնել ենք, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, քաղաքացիների ընդունելության շրջանակում, հրաժարվեց ընդունել հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։ Նա Ռուբինյանի պահվածքը որակեց որպես «հիստերիկ մարդու վարքագիծ»։
Ղազարյանը հայտնեց, որ ՔՊ-ական բոլոր պատգամավորների մոտ գրանցվել է ընդունելության՝ նպատակ ունենալով նրանց հետ քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու գործընթացի վերաբերյալ հարցեր։ «Օրինակ Վահագն Ալեքսանյանը պատասխան է գրել ինձ, որից ես հասկացել եմ՝ նա իմպիչմենթի էությունը չի պատկերացնում։ Պետությունն ամեն ամիս 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի փոխհատուցում է տալիս, որպեսզի նրանք սրճարաններում, ռեստորաններում մարդկանց հետ հանդիպեն։ Հիմա պետք է խնդրեմ, որ Վահագն Ալեքսանյանն այդ գումարների հաշվին Երևանի կենտրոնի ռեստորաններից մեկում ինձ համար պատվիրի մի հատ սուրճ, մի հատ ջուր, իրա համար մի լագյան ուտելիք։ Նստենք, ինքը ուտի, ես՝ խոսեմ, բացատրեմ, որովհետև սոված փորով եղավ, արդյունք չենք ունենա։ Հետո պիտի հասկանա իմ ասածի էությունը, եթե չէ, պետք է ժողովրդով հավաքվենք, տանենք, ուրիշ տեղ կերակրենք»,- ասաց Ղազարյանը։

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը