«Իշխանությունների ձախողումները Հայաստանը մղում են ավելի խոր պարտքային փոսը»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տնտեսական ճգնաժամի եզրին․․․
Առաջիկա օրերին շատ ավելի մանրամասն կանդրադառնամ Հայաստանի տնտեսական պատկերին, այս իշխանությունների խայտառակ ձախողումներին, որոնք Հայաստանը մղում են դեպի տնտեսական ճգնաժամ ու ավելի խոր պարտքային փոսը։ Այսօր ընդամենը մի քանի տվյալ ներկայացնեմ։
2025 թվականի առաջին եռամսյակում.
1. 29,5% - ով (397.8 մլրդ դրամ) քիչ հարկ է հավաքվել։ Եվ սա այն դեպքում, երբ իշխանությունները միացրել են հարկային մամլիչը։
2. Ֆիզիկական անձանց անունով զուտ տրանսֆերտները (դոլարային արտահայտությամբ) համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ նվազել են 1.94 անգամ։
3. Արդյունաբերական արտադրանքի ծավալը, համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ, նվազել է 18.5% - ով։ Արտահանումները նվազել են 61.8%-ով, իսկ ներմուծումները՝ 47.9%-ով։ Տնտեսական ակտիվությունն աճել է ընդամենը 4.1%-ով։
4. ՀՀ պետական պարտքը, համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ, (դոլարային արտահայտությամբ) աճել է 11.7%-ով (1.42 մլրդ դոլարով)»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
36303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
36403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
42103.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
119802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42201.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
149201.09.2026, 18:06