«Ֆինանսա-հարկային կառույցները ստիպված են ամեն ամիս ինչ-որ նոր աճպարարություն հորինել»․ Արթուր Դանիելյան
![]() 662 Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ., 17:12 «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս պատուհասը զեկուցել ա, որ ՀՀ բյուջեի եկամուտները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել են 120 մլրդ դրամով: Բացում ես վիճվարչության տվյալներն ու տեսնում, որ էդ սրիկաները էլի կեղծ թվեր են զեկուցել «սիրելի վարչապետին»: Պարզվում է՝ 2024-ի 1-ին եռամսյակում հավաքվել է 525 մլրդ դրամ, իսկ 2025-ի 1-ին եռամսյակում՝ 597 մլրդ: Սա իհարկե մի երևելի դրվագ չի, ոչ առաջին սուտն ա, ոչ՝ վերջին, ոչ էլ ամենազարհուրելին: Խնդիրը նրանում ա, որ նույնիսկ այս՝ բավականին համեստ ցուցանիշներն ապահովելու համար ֆինանսա-հարկային կառույցները ստիպված են ամեն ամիս մի ինչ-որ նոր աճպարարություն հորինել: Վերջին ամիսներին հանքերից և այլ տնտեսվարողներից կանխավճարներ էին կորզել, որ գոնե մի փոքր մեղմեն բյուջեի ճեղքվածքը, իսկ հիմա, երբ այդ կանխավճարներն էլ լափեցին, պրծան, ստիպված շինարարներին համատարած ավարտական ակտեր են շնորհում (երբեմն նույնիսկ կաշառք էլ չեն պահանջում): Այս մարտ ամսին տվել են 3 անգամ ավելի շատ տարածքի ավարտական ակտ, քան նախորդ տարվա մարտին: Պատճառն էլ այն է, որ շինարարությունից գոյացած հարկերը բյուջե են մուծվում միայն ավարտական ակտը տրամադրելուց հետո: Ստացվում է, որ միայն մարտին 143 հազար քառակուսի մետր բնակելի տարածք է հանձնվել շահագործման, որոնց մի մասն անշուշտ արդեն վաճառված է, բայց մի ստվար զանգված էլ դեռ վաճառված չէ: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Կասկածելի դրսևորում՝ «Երևան ավտոբուս»-ում»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
238Երեկ, 16:18
«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)
195Երեկ, 14:12
«Միայն այս գործարքով Երևան քաղաքին հասցվում է շուրջ 60 մլն դրամի վնաս»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
419Երեկ, 11:00
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը
398Երեկ, 10:04
«ԵԱՏՄ-ն մոտենում է իր վախճանին». Սամսոն Գրիգորյան
339Երեկ, 00:36
Տասնհինգ նավ անցել է Հորմուզի նեղուցով
60214.05.2026, 00:21
«ՔՊ-ի մոլդովական պատրանքները». Վահե Դավթյան
32813.05.2026, 22:18
«Առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
36013.05.2026, 14:12
