Դավիթ Խուդաթյանը մերժում է բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հրաժարվում է բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին տրամադրել թույլտվություններ, որով նրանք կարող են երրորդ երկրից, օրինակ՝ Վրաստանից բեռնափոխադրում իրականացնել Ռուսաստան: Վարորդները դրան «դազվոլ» են ասում, որի դիմաց նաև վճարում են։ Նրանցից մեկը պատմեց, որ նախարարությունից իրենք մերժում են ստանում, ՏԿԵՆ-ից ասում են՝ չկա, բայց իրենք գիտեն, որ տարեսկզբին ՌԴ-ն ՀՀ ՏԿԵ նախարարությանը տվել է 700 «դազվոլ», որից 500-ը բաժանել են ֆուռատերերին, իսկ 200-ը՝ Դավիթ Խուդաթյանը, չգիտես ինչու, պահել է։ Խոսնակը հաստատեց տեղեկությունը՝ ասաց, որ տարեսկզբին 700 «դազվոլ» են ստացել, այժմ մնացել է 130 հատ։ Դրանք տրամադրվում են 1 տարի ժամկետով եւ մինչեւ տարեվերջ կտրամադրվեն։ Բայց չեն տրամադրվում նրանց, ովքեր նախորդ տրամադրածը դեռ չեն օգտագործել»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
36303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
36403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
42103.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
119802.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42201.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
149201.09.2026, 18:06