Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Արթիկ համայնքի ճանապարհային վիճակը լրջորեն վատթարացել է»․ Մհեր Մելքոնյան

«Արթիկ համայնքի ճանապարհային վիճակը լրջորեն վատթարացել է»․ Մհեր Մելքոնյան
176
Այսօր, 18:00

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին տարիներին Արթիկ համայնքի ճանապարհային վիճակը լրջորեն վատթարացել է։
Փոսերը գրեթե բոլոր գլխավոր և երկրորդական փողոցներում դարձել են երթևեկության խոչընդոտ։
Փողոցների վնասված հատվածները, որոնք ոչ միայն վնասում են տրանսպորտային միջոցները, այլև շատ լուրջ վտանգ են ներկայացնում վարորդների և հետիոտների համար։
Բազմաթիվ վարորդներ ստիպված են խուսափել վնասված հատվածներից՝ հաճախ վտանգելով իրենց և մյուս երթևեկողների անվտանգությունը։
Բացի դրանից, անտերության և վերահսկողության բացակայության հետևանքով խաթարվել է երթևեկության բնական հոսքը, և ավելացել են խցանումները, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարները։
Այս կարևոր խնդիրն Արթիկ համայնքի ղեկավարությունը պարտավոր է դիտարկել որպես առաջնահերթություն և իրականացնել պատշաճ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ։
Համայնքային իշխանությունները պետք է ապահովեն անվտանգ և բարեկարգ միջավայր համայնքի բոլոր բնակիչների համար»։

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան