«Ժողովրդի զայրույթը շատ է թեժանում, հազիվ թե պլստաք». Սևակ Հակոբյան
127
Երեկ, 21:48
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մինչ հաղորդմանն անդրադառնալն ասեմ, որ երեկ ու այսօր փողոցում հանդիպած քաղաքացիներ, ֆեյսբուքյան, տիկտոկյան ու ինստագրամյան մի շարք օգտատերեր, այլ կերպ ասած՝ ժողովուրդը կոչ էր անում անդրադառնալ Արսեն Թորոսյանին և «Սյունյաց ողջույններ» փոխանցել։ Նրանք նշում են, որ ՔՊ-ականների հայհոյանքն «ասնավանի» չէ և շեշտում են, որ դուք թուրք եք՝ բոլոր իմաստներով։ Արսեն Թորոսյանի իշխանության, որի ներկայացուցիչն է ինքը, իրենց թիվ մեկ պարտականությունը ո՞րն է․ մեր երկրում անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովումը։ Երեկ Երևանի կենտրոնում հաստ պատերով, անվտանգության գերժամանակակից համակարգերով ու թիկնազորներով զինված ԱԺ շենքում ՔՊ-ականները դուխավորված ելույթներ էին ունենում։ Երկու օր առաջ լրացավ 4-ամյա տարելիցը, որ այս իշխանությունն իր գլխավոր պարտավորությունը չի կատարել, դավաճանել է, և Հայաստանի ինքնիշխան տարածքում թույլ է տվել օկուպացիա։ 2021 թվականի մայիսի 12-ին թշնամու զինված խմբավորումները ներխուժեցին Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս, Սյունիքի մարզ՝ Սև լիճ։ Սկզբում հերքում էին, Տիգրան Ավինյանը ՔՊ ջոկատով գնաց, արծրունություն արեց, զենքը ուսին նկարվեց, թե՝ ուր ա, մենք ստեղ ենք, բան չի կատարվում։ Մինչ այսօր թշնամին այնտեղ է, ամրաշինական աշխատանքներ է կատարել, ու չի պատրաստվում հեռանալ։ Սև լճից հետո Նիկոլը սովորություն դարձրեց օկուպացիա թույլ տալը, ու այսօր թշնամու օկուպացիան գերազանցում է 200 քառակուսի կիլոմետրը՝ Ջերմուկից՝ շուրջ 80 քառակուսի կիլոմետր, Վարդենիսից՝ շուրջ 70, Սև լիճ-Իշխանասարից, Ներքին Հանդից և այլնից։ Սրանք, այսինքն պարտավորություն կրող իշխանավորները, ոչ մի բան չեն արել մեր ինքնիշխան տարածքները հետ բերելու համար։ Հա ասում են՝ ռազմականով հետ չենք բերելու։ Դե լավ, իսկ դիվանագիտականով․ լավով, վատով, գողականով, ինչով ուզեք, դրանով վերականգնեք, ինչո՞ւմն է զադերժկան։ Չէ՛ք անում, էդպես էլ չեք անում․ կա՛մ չեք կարող անել, կա՛մ՝ չեք ուզում, վեջներդ չի։ Դա էլ հասկացանք։ Անկարող եք որևէ ձևով, որևէ հարց լուծելու, միայն լեզուներիդ եք զոռ տալիս, այն էլ՝ երկրի ներսում, ձերը էդ ա։ Անցնենք առաջ։ Ազգային ժողովի ամբիոնը զավթած՝ անընդհատ ասում են ինքնիշխանություն․ 2021 թվականի ընտրությունները ինքնիշխանության համար են, Երևանի քաղաքապետի ընտրությունները ինքիշխանության համար են, ՀԱՊԿ-ում անդամությունը սառեցնելը մեր ինքնիշխանության համար է, ձեթն ու բենզինը թանկացնելը ինքնիշխանության համար են, ու ինքնիշխանները 200 քառակուսի կիլոմետր թողել են թշնամին մտնի ու բան չեն անում։ Լավ, հասկացանք, ձեթն ու բենզին թանկացնելով չի լինում, մեկ ուրիշ մի բան էլ արեք, հարկ ա, բան ա՝ էլ ավելի ավելացրեք։ Այսօր կարդացի՝ Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, Ադրբեջանը ներխուժելով՝ 60 հա անտառ է հատել։ Հլը հիշե՛ք, ոնց էին սրանք Իջևանում ջարդ կազմակերպել երկու ծառ կտրելու համար, թշնամին 60 հեկտար անտառ է ոչնչացրել, սրանք եսիմինչով են զբաղված։ Սա ձեր իշխանության դեմքն է․ ելույթ են ունենում ԱԺ ամբիոնից՝ նախկիններ, թալան, միլիարդներ։ Պետության տարածքից թանկ բան չկա, հաշվե՞լ եք ինչքանի վնաս եք տվել։ Քննչական կոմիտեի ղեկավարն այս շաբաթ եկել էր ԱԺ՝ զեկուցելու, թե ինչ է արել 2024-ին։ Նախորդ շաբաթ գլխավոր դատախազն էր եկել զեկուցելու արածները։ Եթե Հայաստանը լիներ իրավական պետություն, լիներ ինքնիշխան պետություն, պաշտպանության հանձնաժողովի նախագահը, որը ՊՆ ոլորտում բարձր մարմին է, էդ երկուսին հարց կտար՝ թշնամու բոլոր օկուպացիաների վերաբերյալ քրեական գործեր կան հարուցված, ի՞նչ եք արել նախորդ տարի, ինչ եք արել դրա նախորդ տարին, դրա նախորդ տարին ու ինչ եք անում հիմա։ Թերացել են, չէ՞, որ առանց պատրոն կրակելու թշնամին եկել զավթել է։ Բայց պաշտպանության հանձնաժողովի նախագահը սա թողած՝ հարցնում է հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից ինչ կա, երբ եք բացահայտելու։ Հոկտեմբերի 27-ը եղել է 26 տարի առաջ, ցմահ պատժվածներ կան, մարտի 1-ն էլ ձեր վարչապետն էր անում, հեռու մի գնացեք, դատվելել ա, էս օկուպացիան եղել է երեկ, 225 զոհ ունենք․ 8 հոգի զոհվել է հոկտեմբերի 27-ին, 10 հոգի զոհվել է մարտի 1-ին, 225 հոգի զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ 2022 թվականի, քննութան ենթակա չէ՞։ Սրանից հարց չեն տալիս, հին պլաստինկան է էլի, իրենց հետ անընդհատ հնանում է, բայց շարունակում են դրանից խոսել։ Քոչարյան Անդրանիկն ասում է՝ Ջհանգիրյանին կանչեք կցեք․ որ ուզում ես իմանաս, քեզ էլ, Ջհանգիրյանին էլ նախ պետք է բերման ենթարկեն հարցաքննեն, թե ոնց էիք հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, սպանված Վազգենի պաշտոնի կռիվը տալիս։ Ժողովուրդը մի օր հարցնելու է, չէ՞, Արա՛, մեր հողերն ո՞ւր ա, մեր տներն ո՞ւր ա։ Եթե Հայաստանը լիներ ինքնիշխան, անկախ, գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին հենց ՔՊ-ն կհարցներ՝ կա՞ն հարուցված քրեական գործեր սահմանազատման թեմայով։ Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին սահմանազատում անունով ինչ-որ թշնամական շահ սպասարկող օպերացիա էր տեղի ունենում Տավուշի մարզում, Ադրբեջանին էիք հանձնում Հայաստանից տարածքներ․ մեզ ասում էին՝ Հայաստանը տալիս է 4 գյուղ, ստանում է 9 գյուղի՝ կենսական նշանակության տարածքներ։ Դատախազին ու քննչականի նախագահին կհարցնեին՝ մենք հանձնել ենք, ոչինչ չենք ստացել, ո՞ւր են քրեական գործերը միակողմանի հանձնումների մասով, ո՞վ է համաձայնվել, ո՞նց է համաձայնվել, ո՞վ և ինչպե՞ս է դա թղթով ընդունել ու հրամայել, ո՞ւր են դրանք։ Զրո հարց։ Անդրանիկ Քոչարյանը այդ թեմայով հարցեր չունի, դե գյուղ ա էլի, տվինք-գնաց, մի հատ մերսի էլ չասին։ Էսօր էլ սահմանազատում է գնում, Տավուշից էլի ու էլի հանձնելու են։ Եթե տալիս են ու չենք ստանում, ուրեմն տրամաբանական հարց է առաջանում՝ կարող է՞ ծախել եք։ Իրենք հողերը վերցրել են, քեզ թույլ են տվել մի հատ ճաքած պատ դնես քո հողի մեջ ու ուրախանաս, նախարարներիդ տանես էքսկուրսիայի։ Դուք դատախազությանը չեք հարցնում, ես եմ հարցնում՝ էդ ո՞նց են եկել ու առաց կրակոցի գրավել, դա իշխանության անգործության արդյուքո՞ւմ է եղել, թե՞ հակառակը՝ գործողությունների։ Չէ՞ որ էդ մարդիկ հետ են քաշել զորքերը Սյունքից, հատուկ հրամանով, ու թուրքերն առաջ են եկել։ Դուք սրա համար պատասխան տալու եք, թե չեք տալու, թե՞ հոկտեմբերի 27-ի քննությունն է տալու հարցի պատասխանը կամ մարտի 1-ը, թե ինչպես է ադրբեջանական զինվորական ստորաբաժանումը մտնում ՀՀ ինքնիշխան տարածք ու իր դրոշը խփում, նստում, դուք էլ ձև եք անում, թե բան էլ չի եղել։ 23 նոյեմբերի 2017թ․, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրում է․ «Բոլոր նրանք, ովքեր տեսել են Լելե-Թեփե բարձունքը, որն ադրբեջանցիները մեզնից գրավեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, պետք է ուժ ունենան և խոստովանեն՝ նման բարձունքը խլել հնարավոր էր միայն այն բանակից, որտեղ կատարյալ բարդակ է տիրում»։ Սա Նիկոլն է գրել, էն Նիկոլը, որ ասում էր՝ եթե սարի ծերին ձյուն կա, մեր ինչին է պետք։ Նիկոլ Ջերմուկի բարձունքները տեսել ե՞ս, Սյունիքի բարձունքները, Գեղարքունիքի բարձունքները, Տավուշի բարձունքները, էդ սաղ որ ադրբեջանցիները գրավել են, քո պահած բարդակ բանակից են գրավե՞լ, թե՞ հենց քեզնից, աչքերիդ մեջ նայելով։ Դուք ամեն ինչ արել եք, որ թուրքը ոչ թե հարձակվի մեր դիրքերի վրա, այլ մաքուր, սիրուն, ուղիղ մտնի տները։ Էս հարցերին պատասխանելու փոխարեն Նիկոլն ընկնում է պեչենու բաղերը․ «Ֆեյսբուք»-ում գրում է, թե քանի քաղաքացի է համընդհանուր հայտարագիր լրացրել ու լրացնողների վրա էլ, չլրացնողների վրա էլ մուննաթ է գալիս․ այ ընկեր, դա ՊԵԿ-ի անելու գործն է, դու հարկայինի տեսո՞ւչ ես։ Դու քո պատասխանատվության գործն արա, թե կարողանում ես, մնացածի հետ ի՞նչ գործ ունես։ Կարճ ասած՝ էս հարցերը հնչում են, էս հարցերը հնչելու են անընդհատ, ու ինչքան էլ թեման ցրեք հոկտեմբերի 27, մարտի 1, Պողոս Պողոսյան, էսօր ժողովրդին հետաքրքրում են մեր անվտանգային հարցերը, իր սոցիալական հարցերը, ձեր թալանն ու կոռուպցիան, ու բացատրություններ տալու փոխարեն, խնդիր լուծելու փոխարեն մեղադրանքներ լսելով՝ ժողովրդի զայրույթը շատ է թեժանում, հազիվ թե պլստաք։ Շարունակեք, ամեն բան ի վնաս ձեզ է, ինքներդ էլ եք տեսնում»։