Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Թուրքական կողմը պնդում է` Ուկրաինան և Ռուսաստանը պետք է զիջումների գնան

Թուրքական կողմը պնդում է` Ուկրաինան և Ռուսաստանը պետք է զիջումների գնան
203
Այսօր, 18:48

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայում կայացած՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Անկարայում կայացած հանդիպմանը և նշել, որ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հանդիպումը կկայանա Ստամբուլում, գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է միջնորդի դերը ռուս-ուկրաինական հակամարտությունում և նշել, որ երկխոսությունը կարևոր է խաղաղության համար։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով։

Անդրադառնալով Սիրիային՝ Ֆիդանը նշել է, որ այդ երկրի անվտանգությունը Թուրքիայի առաջնահերթություններից է և միջազգային հանրությունը պետք է աջակցի երկրում կայունության ջանքերին։ Նա նաև հավելել է, որ Իսրայելի կողմից Սիրիայի վրա հրաձակումները սպառնում են տարածաշրջանի կայունությանը։


Խոսելով Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին՝ Ֆիդանը նշել է, որ այդ հարցը մշտապես բարձրացվել է Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահի հանդիպումների ընթացքում։ Նա նշել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը պարտադիր դարձնող պայմանները փոխվել են ու օրակարգում կարող է լինել ամերիկյան զորքերի դուրս բերումը։