Տիրանայում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ
![]() 226 Երեկ, 18:36 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է ՀՀ վարչապետի այցը Տիրանա և նշել, որ չնայած նրան, որ այցը միջազգային գագաթնաժողովի շրջանակում է՝ այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու համագործակցության հեռանկարային ուղղությունները նախանշելուն: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և համոզմունք հայտնել, որ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ալբանիա հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ապահովման։ |
«Խորհրդային Ադրբեջանն անկախ Ադրբեջանն է, Խորհրդային Հայաստանը՝ անկախ Հայաստանը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
200:00«Մենք չենք բարձրացնում այն հարցը, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի ՀՀ-ի նկատմամբ». Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանցի լրագրողին (տեսանյութ)
41Երեկ, 23:54Ստամբուլում քառակողմ հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա
117Երեկ, 23:14Պուտինը պաշտոնանկ է արել ցամաքային զորքերի գերագույն հրամանատարին
177Երեկ, 23:02Լրագրող Անուշ Միրզոյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
129Երեկ, 22:36Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն մայիսի 16-ին
109Երեկ, 22:32Մայիսի 15-ին Ուկրաինայի հետ բանակցություններ չեն կայանա լոգիստիկայի պատճառով. ТАСС
171Երեկ, 22:26«Ժողովրդի զայրույթը շատ է թեժանում, հազիվ թե պլստաք». Սևակ Հակոբյան
112Երեկ, 21:48