Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Մենք չենք բարձրացնում այն հարցը, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի ՀՀ-ի նկատմամբ». Նիկոլ Փաշինյանը` ադրբեջանցի լրագրողին

«Մենք չենք բարձրացնում այն հարցը, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի ՀՀ-ի նկատմամբ». Նիկոլ Փաշինյանը` ադրբեջանցի լրագրողին
121
Երեկ, 23:24

«Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ՝ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութը վերնագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառանալով ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջին, Փաշինյանը նշել է, որ այն չի պարունակում որևէ տարածքային պահանջ՝ որևէ երկրի նկատմամբ։ «Մենք դեռ նոր Սահմանադրության նախագիծ չունենք, բայց մենք վերլուծել ենք մեր Սահմանադրությունը, գիտենք այն խնդիրները, որոնք բարձրացնում է Ադրբեջանը, և ակնհայտ է, որ դե յուրե, մեր Սահմանադրական դատարանի որոշմամբ, մեր գործող Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում մեր հարևանների նկատմամբ»,- ասել է նա։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բայց «մենք այդ հարցը չենք բարձրացնում»:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան