Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Տոտալ էթնիկ թշնամանք քարոզելով` ոչ միայն չես թուլացնում դիմացինին, այլև մղում ես տոտալ էթնիկ միավորման». Արգիշտի Կիվիրյան

«Տոտալ էթնիկ թշնամանք քարոզելով` ոչ միայն չես թուլացնում դիմացինին, այլև մղում ես տոտալ էթնիկ միավորման». Արգիշտի Կիվիրյան
135
Այսօր, 17:54

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աբդուլա Օջալանը կարողացել է ստեղծել մի ունիկալ համակարգ, որ ներկայումս քրդերի զինյալ պայքարի ղեկավարների մեջ ավելի շատ էթնիկ թուրք կա, քան թուրքական ցանկացած այլ կուսակցության ղեկավարության մեջ։ Ու դրան հասնելու թիվ մեկ պայմանը եղել է էթնիկ ատելության բացառումը։ Այսինքն, դու հռչակում ես քեզ հակառակորդ ոչ թե ինչ-որ էթնիկ ազգի կամ խմբի, այլ այս կամ այն իշխանությանը, ռեժիմին կամ մոդելին, ու ըստ այդմ, այդ իշխանության հակառակորդների մեջ ձեռք ես բերում լայն դաշնակիցներ։ Այդ նույն մոդելը շատ հաջող Սիրայի Ռոժավայում կիրառեց նրա աշակերտը և տղայացուն, Մազլում Աբդին (Քոբանին), դրա համար էլ ներկայումս իր բանակում և ղեկավար կազմում ներգրավված են հայեր, ասորիներ, թուրքեր և արաբներ։ Իսկ հայերը մինչ օրս չեն կարողանում հասկանալ, որ տոտալ էթնիկ թշնամանք քարոզելով՝ դու ոչ միայն չես թուլացնում դիմացինին, այլ ընդհակառակը, նրանց մղում ես տոտալ էթնիկ միավորման, այնինչ դու պետք է կիրառես այնպիսի մոդելներ, որ առավելագույնը ներսից կազմաքանդես իրեն։ Ինչևէ, հայժողջանին և իր պրիմիտիվ քաղաքական էլիտաներին պետք է հեռու պահես քաղաքականությունից, ինչ անում են, միմիայն ուժեղացնում են դիմացինին՝ վնասելով միմիայն իրենք իրենց»: