«Նիկոլ Փաշինյանի համար առավելագույն անհարմարավետությունը քաղաքական բովանդակությունն է»․ Հակոբ Բադալյան
![]() 250 Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ., 18:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի ասուլիսային, լայվային, չգիտեմ ակումբային ընդդիմախոսների մի մեծ «բանակ» կա, որոնք, ամենասուր կերպով ու ամենօրյա ռեժիմով թիրախավորելով և անգամ «անիծելով» նրան, գործնականում նրան են մատուցում ամենամեծ ծառայությունը: «Անիծեք» ու «հայհոյախոսեք» որքան ուզում եք: Դրանով ստեղծում եք նրա համար ամենաբարենպաստ միջավայրը, այն «ջուրը», որտեղ նա իրեն զգում է ինչպես ձուկ: Նիկոլ Փաշինյանի համար առավելագույն անհարմարավետությունը դա քաղաքական բովանդակությունն է, ընդ որում ոչ թե ընդդիմախոսության հիմք, այլ հասարակության հետ աշխատանքի հիմք: Այսինքն, երբ ընդդիմախոսները ոչ թե «կռվում» են Փաշինյանի հետ, այլ աշխատում հանրության հետ: Այո, այդ մոդելն ու մեթոդը էպատաժային չէ, այդ մոդելն ու մեթոդը տեսարանային չէ, տպավորիչ չէ, բայց դա այն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը չունի հակադրելու գործնականում ոչինչ: Դա այն մոդելն է, որտեղ Նիկոլ Փաշինյանն, «ուշադրության կենտրոնում» չլինելով, իրականում իր «քաղաքական մերկությամբ» հայտնվում է բոլորի աչքի առաջ: Դրանից է, որ նա կարող է տագնապել ամենից շատ: Եվ հենց դա է, որ նա փորձում է թույլ չտալ՝ ներքաղաքական պրոցեսը անընդհատ պահելով իր գծած հունի մեջ: Եվ պետք է նկատել, որ այդ առումով նա աշխատում է շատ արդյունավետ: Ինքն է այդ աշխատանքային մշակումների հեղինակը, թե աշխատում են տեխնոլոգներ, այդուհանդերձ աշխատում են բավականին արդյունավետ: Իհարկե, ցանկացած արդյունավետություն ունի հարաբերականություն: Այդ աշխատանքը ամենևին չի կանգնեցնում և առավել ևս չի վերականգնում նրա վարկանիշի էական անկումը: Բայց թույլ է տալիս նրան կառավարել դա: Հիմա Նիկոլ Փաշինյանն իր առաջ դրել է ընկած վարկանիշը և անկման շարունակվող միջավայրը կառավարելու խնդիր: Նա թերևս լավ պատկերացնում է, որ ավելիի խնդիր դնել չի էլ կարող: Այդ իմաստով, նրա հաշվարկները բավականին ռացիոնալ են, որքան էլ սպասարկվում են էմոցիոնալ բաղադրիչի ակտիվ խաղարկմամբ: Իհարկե սա չի նշանակում, որ իռացիոնալ են նրա մրցակիցները կամ քաղաքական հակառակորդները: Նրանք էլ ունեն իրենց ռացիոնալությունը: Պարզապես, այդ ռացիոնալությունը հաշվարկողների ամենաբարձր մակարդակում թերևս չի ենթադրում Նիկոլ Փաշինյանին շրջանցելու նպատակ: Ավելին, նրանց հաշվարկները գոնե այս պահին թերևս ավելի շատ միմյանց նկատմամբ են, քան Փաշինյանի»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
