«Ռիսկը Հայաստանի մարգինալացումն է տարածաշրջանային էներգետիկ ճարտարապետությունում»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատրաստ է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի հիմնավորումը։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի էներգետիկ համակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ավարտի վերաբերյալ ՌԴ էներգետիկայի փոխնախարար Ե. Գրաբչակի հայտարարությունը կարևոր փուլ է նշանավորում «Հյուսիս-Հարավ» տարանցիկ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման գործում:
Առաջին փուլում նախատեսվում է Ռուսաստանից Իրան մինչև 200 ՄՎտ էլեկտրաէներգիա փոխանցել՝ Ադրբեջանի էներգետիկ համակարգով:
Փաստորեն, խոսքը այլընտրանքային երթուղու մեկնարկի մասին է, որը ամրապնդում է Մոսկվա-Բաքու-Թեհրան գեոէներգետիկ առանցքը և կառուցում այն զուգահեռ, իսկ փաստացի՝ ի հակադրություն երկար քննարկվող, բայց այդպես էլ չիրականացված Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ ինտեգրման նախագծի։
Վերջինս սկզբնապես դիտարկվում որպես էր հայ-իրանական էներգետիկ գործընկերության ինստիտուցիոնալացման և Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան Սևծովյան տարածաշրջան արտահանելու հիմնական հնարավորություն։ Սակայն երկարաժամկետ ռազմավարության բացակայությունը, մասնատված լոգիստիկան, ինչպես նաև այս միջանցքի ենթակառուցվածքային բաղադրիչների քրոնիկ թերֆինանսավորումը աստիճանաբար հեռացնում են Հայաստանին ծավալվող էներգետիկ գործընթացներից։
Ռիսկը Հայաստանի մարգինալացումն է ձևավորվող տարածաշրջանային էներգետիկ ճարտարապետությունում։ Այն պայմաններում, երբ հարևան պետությունները հետևողականորեն ինստիտուցիոնալացնում են իրենց էներգետիկ շահերը, Երևանը կարող է կորցնել նույնիսկ այն սահմանափակ դերը, որն այսօր խաղում է տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հաղորդակցություններում»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
33813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
99213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
39512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
38712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
29312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
71711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
110011.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
33111.08.2026, 16:54