«Ո՞ւր էինք, երբ երեխաներին սպառնում էր թմրամոլություն՝ դպրոցի ներսում»․ Մհեր Կարագոզյան
![]() 138 Երեկ, 22:42 «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՈՉ՝ ԴԵՊԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Մենք կանգնած ենք աննախադեպ և սարսափելի հանցագործության առաջ։ Արարատի մարզի Մխչյան բնակավայրի դպրոցում երկու 4-րդ դասարանցի երեխաներ կապկպվել են դպրոցի զուգարանում և ստիպողաբար թմրանյութ է լցվել նրանց քիթը, ինչի հետևանքով նրանք ձեռք են բերել թմրանյութային կախվածություն։ Այս դաժան և անմարդկային հանցագործության մեջ մեղադրվում են նույն դպրոցի ավագ դասարանների սովորողներ։ Սա պարզապես դպրոցական միջադեպ չէ։ Սա մանկական անվտանգության կոպիտ խախտում է, կազմակերպված և դիտավորությամբ իրականացված բռնություն, անչափահասների դեմ ուղղված սանձարձակ հանցագործություն։ Եվ սա տեղի է ունեցել պետական հանրակրթական հաստատության պատերի ներսում՝ ուսուցչական կազմի անփութության, անպատասխանատվության և վերահսկողության բացակայության պայմաններում։ Ո՞ւր էինք բոլորս, երբ մեր երեխաներին սպառնում էր թմրամոլություն՝ դպրոցի ներսում։ Դիմում ենք ձեզ՝ մանկավարժնե՛ր, դուք պատասխանատու եք երեխաների անվտանգ միջավայրի համար։ Ինչպե՞ս է հնարավոր, որ ձեր շենքում կատարվի նման ոճրագործություն։ Հոգեբաննե՛ր, երեխաները այժմ ծանր հոգեկան խանգարումների վտանգի տակ են։ Ո՞վ է գնահատելու և բուժելու նրանց հոգեկան վերքերը։ Ոստիկանությո՛ւն, սա անչափահասների դեմ կատարված ծանր հանցագործություն է։ Մենք ակնկալում ենք, որ Քննչական մարմինները կանցկացնեն լիարժեք, օբյեկտիվ և թափանցիկ քննություն, կբացահայտվեն և օրենքի առաջ կկանգնեցվեն բոլոր մեղավորները՝ անկախ նրանց տարիքից կամ կարգավիճակից, կձեռնարկվեն օպերատիվ գործողություններ՝ վկայություններ հավաքելու, տեսանյութեր ուսումնասիրելու և կանխարգելման միջոցներ իրականացնելու համար։ Բժիշկնե՛ր, խոսե՛ք երեխաների օրգանիզմում թմրամիջոցների ազդեցության մասին՝ տեղեկացնելու և իրազեկելու հասարակությանը։ Եվ ո՛ղջ հասարակություն, սա մեկ ընտանիքի ցավը չէ, սա ողջ ազգի խարանն է, եթե լռենք։ ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ. 1. Անմիջական, թափանցիկ և հանրային քննություն՝ ծնողների, քաղաքացիական կառույցների և լրագրողների մասնակցությամբ։ 2. Դպրոցի տնօրենության և ուսուցչական կազմի պատասխանատուների ազատում՝ ծառայողական անփութության և երեխաների անվտանգության սպառնալիքի հիմքով։ 3. Հանցագործներին՝ պատժի ենթարկում օրենքի ողջ խստությամբ՝ հաշվի առնելով մանկական կյանքի վտանգումը։ 4. Տուժած երեխաների հոգեբանական և բժշկական անհապաղ անվճար աջակցություն՝ պետության և համայնքի միջոցով։ 5. Համապետական ծրագիր՝ դպրոցներում թմրամիջոցների տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար։ Լռությունը հանցակցություն է։ Սա երեխաների անվտանգությունն է, սա մեր՝ որպես հասարակություն, պատիվն ու պատասխանատվությունն է։ Միավորվե՛ք մեր ձայնին՝ արդարության պահանջով, և թույլ մի՛ տվեք, որ այս ոճրագործությունը մոռացվի։ Մենք չենք լռելու»։ Աղբյուրը` Մհեր Կարագոզյան |
«Անչափահասների շրջանում նկատվող ագրեսիայի դեպքերը միջոցներ ձեռնարկելու կարիք ունեն»․ Իզաբելլա Աբգարյան
16101:06«Մերձավանի դպրոցի ուսուցչուհին քեմալականների ներկայացուցիչներից բաքոյան ռուստամին է ընդունել»․ Արամ Գևորգյան
20800:48«Իր կնոջը ծեծած Ռուստամ Բաքոյանը քննարկել է ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցը»․ Բորիս Մուրազի
21000:24«Շուրջբոլորը լացող դեռահասներ են»․ Գոհար Մելոյանը՝ Մարզահամերգային համալիրից (տեսանյութ)
409Երեկ, 23:56«Լիլիթ Աղեկյանին զրկել են տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից»․ Զարուհի Փոստանջյան
162Երեկ, 23:18«Ինչին կպաք՝ խոտան, ոչ պրոֆեսիոնալիզմ ու խայտառակություն»․ Լիլիթ Գալստյան
208Երեկ, 23:12«Ո՞ւր էինք, երբ երեխաներին սպառնում էր թմրամոլություն՝ դպրոցի ներսում»․ Մհեր Կարագոզյան
138Երեկ, 22:42«Մակրոնի զոնտիկ պահող կապիտուլյանտը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
290Երեկ, 21:24