Իշխանական զույգը ձեռք չի քաշում Սյունիքից․ «Հրապարակ»
![]() 205 Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կրկին Սյունիք են մեկնում՝ կիրակի օրը կլինեն Տաթև համայնքում՝ «Կրթվելը նորաձև է» ծրագրով։ Անցած շաբաթ ևս զույգը Սյունիքում էր՝ Կապան, Քաջարան համայնքներում, մի երկու շաբաթ առաջ՝ Մեղրիում։ Հունիսին էլ արշավելու են Գորիս, Սիսիան համայնքներ: Կարծում ենք՝ պատահական չէ նրանց ուշադրության կենտրոնում հայտնվել Սյունիքը, որը նաև միջազգային կենտրոնների ուշադրության տակ է՝ հայտնի ճանապարհի պատճառով։ Զույգի՝ Սյունիք կատարած վերջին այցի ժամանակ համայնքապետն անձամբ է հրավիրել իր համայնք: «Իրականում մեր համայնքի անունից եմ հրավիրել, զրույցի ընթացքում թեմա բացվեց, ասեցինք՝ ես էլ, մեր աշխատակազմի ղեկավարն էլ»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց համայնքապետ Լալայանը։ Իսկ ինչո՞ւ են որոշել ետ չմնալ արշավից, լավ բանե՞ր են պատմում։ «Ես չեմ լսել՝ ինչ թեմայից են խոսում, ուղղակի հետաքրքրությունից դրդված ենք կանչել, թող գա, տեսնենք, միգուցե մեր հարցերն էլ կարողանանք լուծել»: Համայնքի ղեկավարն այդ հանդիպումը լավ առիթ է համարում, որ Փաշինյանին իրենց համայնքի խնդիրների մասին տեղեկացնեն։ «Որ ասեմ՝ մեծ խնդիրներ ունենք՝ չէ, մենք անում ենք, կազմակերպում, ուղղակի մեր գյուղերի հետ կապված ունենք խնդիր, Տաթեւի կողքի 4 գյուղերը, որքան էլ ցավալի լինի, բայց ծերանում են, մարդիկ քիչ են, ամուսնությունները քիչ են, աշխատատեղեր չկան, լուրջ խնդիրներ ունենք, ուզում ենք ընենց անենք, որ շահագրգռենք, տուրիզմ զարգացնենք, որ գյուղը պահենք»,- ասաց Լալայանը: Նա վստահեցնում է՝ Սյունիքի հետ կապված զարգացումներից տեղացիները չեն վախենում․ «Մեր ժողովուրդը շատ ուժեղ ա, ուղղակի աշխատանք չկա, աշխատանքի հարցն է»: Իսկ եթե միջանցք տա՞ն։ «Էդ հարցերը մեզ հետ ոչ մեկ չի քննարկել, ես ոչինչ չգիտեմ»։ Համայնքապետը սկզբում ասաց, որ ինքն անձամբ մասնակցելու է կրթարշավին, երբ հարցրինք՝ փոխե՞լ է իր կուսակցությունը, ասաց․ «Ոչ, ոչ, ես չեմ փոխվում: Կարող ա ես էնտեղ լինեմ, բայց չմտնեմ ներս, կարեւոր չի իմ ներկայությունը, տեսնենք՝ ոնց կլինի»: Դահլիճ կլցնե՞ք, թե՞ Քաջարանի պես ձեզ մոտ էլ իրենք կբերեն մարդկանց։ Քանի՞ հոգի են հետաքրքրվել այդ հանդիպումով։ «Չեմ կարա ասել, էդ հարցով մենք չենք զբաղվում»։ Մեզ ասացին նաև, որ վարչապետին ու կնոջը հյուրընկալելու համար հերթում Տեղ գյուղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն է, որը Տաթևի համայնքապետի հրավերից հետո «մանթրաշ» է ընկել, որ «չի ֆայմել»՝ ինքը հրավիրի, հնարավոր է կիրակի օրվա այցի ընթացքում հաջողացնի ուղղել պատմական սխալը, և զույգին եկող շաբաթ էլ տեսնենք Սյունիքում»։ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
