Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Էդմոն Մարուքյա՛ն, քեզ արդեն «զվյոզդը տարա՞վ»»․ Վահան Բաբայան

«Էդմոն Մարուքյա՛ն, քեզ արդեն «զվյոզդը տարա՞վ»»․ Վահան Բաբայան
144
Այսօր, 11:00

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Էդմոն Մարուքյան, տեքստը կրկին կարդա, լավ չես կարդացել։
Մեր կուսակցությունը առաջարկել է առաջադրել, ոչ թե առաջադրել է թեկնածու, սա մեկ, երկրորդը դու ինքդ ես ասում, որ արտախորհրդարանական ուժերը թող արտահայտվեն, բա մեր կուսակցությունը ևս արտախորհրդարանական է ու արտահայտվել է ու առաջարկ է անում, որը քո սրտով չի, հիմա ստեղ կեղծիքը ո՞րն էր, դա էլ հիմնավորի տեսնենք, հիմա կարո՞ղ է ասես Փաշինյանի հատուկ հանձնարարականներով նախկին դեսպան քո լինելն էլ էր կեղծիք:
Որոշողն էլ ԱԺ պատգամավորներն են ընդհանրապես անվստահության գործընթաց կսկսեն, թե՝ ոչ, և ում կառաջադրեն:
Ստեղ են ասում «Կարո՞ղ ա քեզ արդեն զվյոզդը տարավ»»։

Աղբյուրը`   Վահան Բաբայան