«Ռոբերտ Քոչարյանի օրոք է սկսվել ԼՂ-ի դուրսմղումը բանակցային գործընթացից»․ Լևոն Զուրաբյան
![]() 328 Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 17:06 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բանախոսության ժամանակ խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին, կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք է սկսվել Լեռնային Ղարաբաղի դուրսմղումը բանակցային գործընթացից։ Նա վստահեցրեց, որ 1997 թվականին մշակված փուլային լուծման տարբերակը եղել է ավելի ձեռնտու Հայաստանին և Արցախին, քանի որ այն թույլ էր տալիս լուծել անվտանգության ու խաղաղության հիմնական հարցերը, իսկ կարգավիճակի հարցը մնում էր բաց, ինչը դիվանագիտական առումով նշանակում էր, որ որևէ կերպ չի ամրագրվում Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին։ «Քի Վեսթի բանակցությունների ժամանակ Քոչարյանը անձամբ խնդրել է ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանին լիազորել իրեն ներկայացնելու նաև Ղարաբաղի անունից, քանի որ քննարկվում էր տարածքների փոխանակման տարբերակ, և Հայաստանն ու Ադրբեջանը որպես անկախ սուբյեկտներ պիտի բանակցեին: Արկադի Ղուկասյանը սկզբում հրաժարվել է, բայց տեղի է ունեցել շանտաժ, Ռոբերտ Քոչարյանն ասելէ ,որ եթե հրաժարվի իրեն լիազորել հանրային է դարձնելու, որ Ղուկասյանի մերժման հետևանքով զրկվել են մի լուծումից, որով ԼՂ-ն դառանալու Հայաստանի մաս։ Ղուկասյանը ի վերջո համաձայնել է լիազորել, դրանից հետո Ղարաբաղը՝ որպես առանձին կողմ, այլևս չի դիտարկվել որևէ պաշտոնական փաստաթղթում: Դրանից հետո այլևս չեք տեսնի որևէ առաջարկ որ ներկայացվել է Ստեփանակերտին, միայն Երևանին և Բաքվին է ուղղվել», - ասաց նա։
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
