«Կա՛մ Կիևին կապիտուլյացիա կպարտադրվի, կա՛մ կսկսվի համաեվրոպական պատերազմ»․ Վահրամ Աթանեսյան
![]() 423 Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 23:24 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դոնալդ Թրամփն անոնսավորել է, որ եկող երկուշաբթի, Վաշինգթոնի ժամանակով 10:00-ին, Երևանի ժամանակով դա 18:00- է, հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հաստատման հետ կապված հարցեր: Ժամեր անց ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը սոցիալական X հարթակում գրել է. «Ռուսաստանի բոլոր ոչ բարեկամները, որ բանակցային ուլտիմատումներ են ներկայացնում, պետք է իմանան, որ բանակցություններն ինքնին խաղաղություն չեն երաշխավորում: Անհաջող բանակցությունները կարող են նոր արյունալի պատերազմի պատճառ դառնալ՝ նոր սպառազինություններով և մասնակիցներով հանդերձ»: Սա Պուտինի վերջնագիրն է Թրամփին. կա՛մ նա Կիևին կապիոտւլյացիա է պարտադրում, ընդ որում՝ բացառապես Ռուսաստանի պայմաններով, կա՛մ սկսվում է համաեվրոպական լայնածավալ պատերազմ՝ տակտիկական միջուկային զենքի կիրառմամբ: Պատահական չէ, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարար Բելաուսովը գործուղվել է Մինսկ և Բատկայի հետ քննարկել «միութենական պետության արևմտյան սահմանների անվտանգության ապահովմանը լրացուցիչ միջոցներ ներգրավելու» հարցը: Իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վերջապես եկել է համոզման, որ Պուտինը Թրամփին քամահրել է, և Սպիտակ տունը պետք է մտածի, թե ինչ պատասխան ունի: Պատասխանը պետք է տրվեր 2008 թվականին, երբ ռուսական տանկերը Թբիլիսիից քսան կիլոմետր հեռավորության վրա էին: Եթե Արևմուտքը թուլամորթ չգտնվեր, այսօր Վարշավայի անվտանգության մասին չէր մտածի»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
