«Տավուշի մարզի 1410 կովերին արհեստական սերմնավորող չկա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզպետարանը 2024 թվականին մրցույթ էր հայտարարել մարզում 1410 կովերի արհեստական սերմնավորման համար։ Մրցույթն անցկացվել էր կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում։ Ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր կովի սերմնավորման համար սերմնավորողին փոխհատուցել 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։ Մրցույթին կարող էին մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ և համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ, նաև ունեն վարկային դրական պատմություն։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն էր 2024թ․ դեկտեմբերի 12-ը։ Սակայն մրցույթը չկայացավ, որովհետև մասնակիցներ չեղան։ Մարզպետարանը նոր մրցույթ հայտարարեց։ Այս տարվա փետրվարին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ կատարել, թե ո՞ր կազմակերպությունն է հաղթել մրցույթում։ Մարզպետարանից պատասախանել են․ «Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման վերաբերյալ մրցույթում հաղթող է ճանաչվել Ա/Ձ Դավիթ Նավասարդյանը։ Պայմանագրի կնքման աշխատանքներն ընթացքի մեջ են»: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Տավուշի մարզում իրականացվո՞ւմ է 1410 կովերի արհեստական սերմնավորման ծրագիր։ Ապրիլի 25-ի դրությամբ մարզի ո՞ր համայնքում քանի՞ կով է արհեստական սերմնավորվել։ Մարզպետարանից պատասխանել են․ «1410 կովերի արհեստական սերմնավորման ծրագրի իրականացման համար հայտ ներկայացնող մասնակից չի եղել»: Բա ի՞նչ եղավ կովերի արհեստական սերմնավորման մրցույթում հաղթող ճանաչված Ա/Ձ Դավիթ Նավասարդյանը։ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ նշված կազմակերպությունը կովերի արհեստական սերմնավորման աշխատանքներն իրականացնելու համար պայմանագիր չի կնքել։ Տավուշի մարզպետին նոր հարցում եմ արել այդ ծրագրի մասին։ Մարզպետարանից պատասխանել են․ «Արհեստական սերմնավորման ծրագրի մրցույթ հայտարարվում է էկոնոմիկայի նախարարության կողմից: Նոր մրցույթի հայտարարություն չկա»»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
33813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
99213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
39512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
38712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
29312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
71711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
110011.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
33111.08.2026, 16:54