«4-րդ տարին է՝ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմ է մղում, բայց այդպես էլ չի հասնում գլխավոր նպատակին»․ Վահրամ Աթանեսյան
![]() 313 Կիրակի, 18 մայիսի, 2025 թ., 16:30 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չորրորդ տարին է, ինչ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ է մղում, բայց այդպես էլ չի հասնում գլխավոր նպատակին՝ ապալեգիտիմացնել Զելենսկուն, Գերագույն ռադան, խարխլել այդ երկրի քաղաքական համակարգը: Իսկ առանց դրա ոչ մի տարածքային նվաճում հաստատուն չէ: Նույնիսկ կոմունիստական վարչախմբի օրոք Արևելյան Եվրոպայի երկրներում չորս հակախորհրդային ապստամբություն է բռնկվել. 1956-ին՝ Հունգարիայում, 1961-62-ին՝ Արևելյան Բեռլինում, 1968-ին՝ Չեխոսլովակիայում, 1980-ին՝ Լեհաստանում: Ես ռուս ժողովրդի դեմ ոչինչ չունեմ և գիտեմ, որ Ուկրաինան Ադրբեջանին ոչ միայն սպառազինություններ է մատակարարել և քաղաքական աջակցություն ցուցաբերել, այլև տվել պրոֆեսիոնալ վարձակններ, որոնցից մեկն արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման, բայց քանի որ նրա ռազմավարական պարտությունը սպառնալիք է Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը, հայ ժողովրդի քաղաքակրթական ինքնությանը, ուրեմն ես ցանկանում եմ, որ պարտվի Պուտինը»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
